Բաժիններ՝

Շվեդիայում մեկնարկում է Նոբելյան շաբաթը

Հոկտեմբերի 5-ին Շվեդիայում եւ Նորվեգիայում սկսվում է Նոբելյան շաբաթը, որի ընթացքում որոշվում են այս հեղինակավոր մրցանակի 2020 թվականի դափնեկիրները։

Ստոկհոլմում Նոբելյան կոմիտեն հոկտեմբերի 5-ին կհայտարարի մրցանակի դափնեկիրներին բժշկության բնագավառում, հոկտեմբերի 6-ին՝ ֆիզիկայի, հոկտեմբերի 7-ին՝ քիմիայի, հոկտեմբերի 8-ին՝ գրականության բնագավառում:

Հանուն խաղաղության հաստատման աջակցության մրցանակի դափնեկիրը, որն ամենահեղինակավոր պարգեւներից մեկն է համարվում աշխարհում, ավանդույթի համաձայն, կհայտարարվի Օսլոյում: Արարողությունը նշանակված է հոկտեմբերի 8-ին: Նոբելյան կոմիտեի տվյալների համաձայն, այս տարի խաղաղության մրցանակին հավակնում է 318 թեկնածու, նրանցից 211-ը ֆիզիկական անձինք են, մնացած 107-ը՝ կազմակերպություններ:

Նոբելյան կոմիտեի կանոնների համաձայն, մրցանակն ստանալու հնարավոր թեկնածուների ցուցակը գաղտնի է պահվում: Սակայն, Մի շարք ԶԼՄ-ներ տարվա ընթացքում հաղորդել են այն մասին, որ Խաղաղության մրցանակի համար առաջադրվել են աշխարհի հայտնի առաջնորդներ ու քաղաքական գործիչներ:

Մասնավորապես, նրանց տեղեկությունների համաձայն, Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ Սերբիայի ու Կոսովոյի կառավարությունները: Առանձին տվյալների համաձայն, թեկնածուների թվում հիշատակվում է նաեւ ռուսաստանցի ընդիմադիր Ալեքսեյ Նովալնիի անունը: Վերջապես, հոկտեմբերի 12-ին Շվեդիայի մայրաքաղաքում կորոշվի տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնակիրը:

2020 թվականի Նոբելյան մրցանակը նախատեսում է 10 մլն շվեդական կրոն (շուրջ 1,1 մլն դոլար) պարգեւատրում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին կազմակերպիչները որոշում են ընդունել Ստոկհոլմում Նոբելյան մրցանակների հանձնման դեկտեմբերյան ավանդական արարողությունը չանցկացնել դափնեկիրների անձնական մասնակցությամբ: Դրա փոխարեն, ինչպես սպասվում է, կանցկացվի հեռուստատեսային արարողություն, որի ընթացքում առցանց միացումներ կլինեն աշխարհի տարբեր երկրներից: Ընդ որում՝ արարողությունն առաջին անգամ չեղարկել էին 1944 թվականին, երբ մրցանակը չեն հանձնել շարունակվող Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով:

Նորվեգիայում որոշել են, այնուամենայնիվ, այնցկացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարությունը: Այն, ավանդույթի համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, բայց սովորականի պես լայնամասշտաբ չի լինի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս