Կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի՝ ի աջակցություն Արցախի. ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ռուսաստանաբնակ հայերին ի աջակցություն Արցախի ակցիաներ չիրականացնել։ «Դեսպանությունը վերջին մի քանի ժամում տեղեկություններ է ստանում մեր համերկրացիներից՝ Արցախում տիրող իրավիճակով իրենց անհանգստությունն արտահայտելու նպատակով տարատեսակ ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Խնդրում և կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի, չհավաքվել առանձին վայրերում և ձեռնպահ մնալ անհանգստությունը նման կերպ արտահայտելուց։

Հերթական անգամ խնդրում ենք ձեզ, անկախ քաղաքացիությունից՝ հետևել ՌԴ օրենքներին, չտրվել սադրանքներին ու հայտնել մեզ նման հնարավոր դրսևորումների դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031