Ով է քիչ առաջ ՌԴ կառավարական ինքնաթիռով Հայաստան ժամանել․ ArmLur.am
Հոկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: ArmLur.am-ը կառավարության իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը:
Կայքը տեղեկացնում է, որ ՌԴ վարչապետի՝ Հայաստան այցը նախատեսված է հենց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա Երեւանում եւ հիմա մայրաքաղաքում ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները:
Հավելենք, որ համացանցում տարածվում է օդանավերի շարժին հետևելու հնարավորություն տվող Flight Radar24-ից տեղեկություն այն մասին, որ Հայաստան է ուղևորվել ռուսական կառավարական ինքնաթիռ. տրվում են տարատեսակ մեկնաբանություններ՝ այցը կապելով ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի հետ: