Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիային
Գլենդելում ծրագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքին: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացրել է, որ մեքենաների երթով շարժվել են Փասադենա քաղաք, որտեղ քաղաքապետարանի առջև անցկացվել է բողոքի ցույց։ Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին և հույս հայտնել, որ ռազմական գործողությունները շուտով կավարտվեն:
Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Գլենդելում՝ Արցախի պողոտայում։ Լոս Անջելեսի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է բողոքի ցույցեր են ընթանում՝ հաջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Ցույցերի մասնակիցները Ադրբեջանին ու Թուրքիային սանձելու կոչերը հնչեցնում են նաև օտար լեզուներով. Եվրոպայից ԱՄՆ մեկնած հայերը հորդոր են հղում այն երկրների լեզուներով, որտեղից եկել են իրենք:
Լոս Անջելեսում տոնել են նաև լռության պատը կոտրելու հաղթանակը. CNN-ը հոկտեմբերի 3-ին անցկացված բողոքի ցույցերից հետո անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
Սեպտեմբերի 27-ից սկսած Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ գործողություններից հետո աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերը և հազարավոր օտարազգիներ անցկացնում են ակցիաներ՝ բողոքի ձայնը բարձրացնելով ռազմական գործողությունների առնչությամբ: Նրանք կոչով դիմում են կառավարություններին, միջազգային կազմակերպություններին սահմանային իրավիճակի վերաբերյալ գնահատական տալու և նպաստելու Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու գործում: Միջոցառումների ժամանակ համայնքների ներկայացուցիչները, Հայաստանին ու Արցախին օգնելու համար նաև հանդես են գալիս, առաջին անհրաժեշտության ապրանքների հավաքագրմամբ: Չեն մոռանում հիշեցնել «Հայաստան» համահայկական դրամում «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» բացված խորագրով դրամահավաքի մասին՝ հորդորելով կատարել ներդրում:
Դալլասի հայերը ևս սկսել են լայնածավալ ցույցերի շարք իրականացնել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի:
Բողոքի երթ Գլենդելից դեպի Փասադենա
Գլենդելում ծրագրված Դոնալդ Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքին եվ մեքենաների երթով շարժվում են Փասադենա քաղաք, որտեղ քաղաքապետարանի առջեվ նախատեսված է բողոքի ցույց։ Ներկաները իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին եվ հույս հայտնել, որ ռազմական գործողությունները շուտով կավարտվեն:
Gepostet von Ամերիկայի Ձայն am Sonntag, 4. Oktober 2020