Բաժիններ՝

ՄԻԵԴ-ը հարցում է ստացել Հայաստանից՝ ԼՂ հակամարտության հետ կապված Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկելու պահանջով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանից հարցում է ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին Անկարայի կողմից Բաքվին ռազմական օգնության տրամադրման հարցով Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով դատարանի մամուլի ծառայության հայտարարությանը։

«Այո, մենք Հայաստանից Թուրքիայի դեմ միջոցների ձեռնարկման մասին հարցում ստացել ենք: Գործող կանոնների համաձայն՝ այդ հարցման բովանդակության վերաբերյալ որևէ բան ձեզ հայտնելու իրավունք չունեմ»,- նշել է ՄԻԵԴ մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նա նաև չի մանրամասնել, թե կոնկրետ երբ է քննարկվելու հարցումը: Ըստ դատական փորձի՝ նման գործընթացների համար սովորաբար մի քանի օր է հատկացվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս