Շրի Լանկայի Կալմունայ քաղաքում երեք նոր պայթյուն է որոտացել:
Հայ երաժիշտ Կարոլ Մարկ Բորեն Ֆրանսիայում իր երաժիշտ ընկերների հետ «Mahaleb» անվամբ երաժշտական խումբ է ստեղծել։ Ֆրանսիացի, հույն և հայ երեք երաժիշտներից կազմված խումբը հնչեցնում է անատոլիական տարածաշրջանին բնորոշ հայերեն և թուրքերեն երգեր։
Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի առկայության վերաբերյալ հարցում է ուղղել նախագահ Ռեջեփ Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային:
Զատկի տոնի նախաշեմին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 42 դատապարտյալների:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ խոսնակի այն հայտարարությանը, որով հայկական կողմը անդրադարձել էր Անկարայի կողմից բազմիցս շահարկվող արխիվների բացման կոչերին:
Կրեմլում դրական արձագանք է գտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից միջուկային զենքի ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը, բայց առայժմ տեղեկատվություն չկա այդ նախաձեռնության մանրամասների եւ բովանդակության վերաբերյալ:
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համաձայնության են եկել Իրաքին եւ Լիբանանին՝ որպես դիտորդների, հրավիրելու Սիրիայի շուրջն Աստանայի ձեւաչափի բանակցություններին:
Եվրամիությունը կուսումնասիրի ուկրաիներեն լեզվի մասին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հենց որ այն հրապարակվի:
«Սիրիայի Հալեպ նահանգի ալ-Բաբ բնակավայրում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին Ermenihaber-ի հետ զրույցում նշել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կոչ է արել հասարակությանը՝ հրաժարվել հակամուսուլմանական հռետորաբանությունից:
Մոսկվան ողջունում է միջուկային զենքից լիովին հրաժարվելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Չինաստանին:
Շրի Լանկայի իշխանությունները գիտեին, որ այդ կղզի-պետության որոշ քաղաքացիներ արտասահմանում կռվել են իսլամիստների կողմից, բայց նրանց կալանավորման համար իրավաբանական հնարավորություններ չեն եղել:
Վրաստան կայցելի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Պասկիեն:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը եւ Միտիկո կայսրուհին ապրիլի 26-ին վերջին անգամ են պաշտոնապես դուրս եկել հանրության առաջ որպես թագավորող զույգ՝ նախքան ապրիլի 30-ին գահից միապետի հրաժարումը:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում է, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) չափազանցնում են իրենց նավթային սեկտորի հնարավորությունները՝ խոստանելով փոխհատուցել իրանական նավթի պակասը շուկայում:
Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը միանա ԵԱՏՄ-ի եւ նոր Մետաքսի ճանապարհի չինական նախաձեռնության հետ ինտեգրացմանը, Եվրասիայում կլինի բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն որոշում է ընդունել մայիսի վերջին սկսել Աֆղանստանի մայրաքաղաքում դիվանագիտական ներկայացուցության աշխատակիցների թվի կրճատումը:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կառավարությանը մեղադրել է այն մի շարք պայթյունները կանխելու անկարողության մեջ, որոնք երկրում իրականացվեցին ապրիլի 21-ին:
Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Զելենսկին երկու օրով հանգստանալու է մեկնել Թուրքիա:
Նուր Սուլթանում տեղի է ունեցել ԱՊՀ-ի երկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստը:
Շրի Լանկայում շուրջ 10 հազար զինվորականներ են պարեկում մզկիթների եւ այլ կրոնական վայրերի մոտ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքը ժամանակ չունի մտածելու 2022 թվականի նախագահական ընտրությունների մասին, քանի որ զբաղված է ընթացիկ գործերով:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը փակ ակումբ չէ, Պեկինը ողջունում է ցանկացող բոլոր երկրների մասնակցությունը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը պետք է հրաժարվեն միջուկային զենքից։
«Ես շատ եմ խոսել ռուսական դերակատարության մասին, կարծում եմ՝ դա պետք է հավասարակշռվի, թեև իրական քայլեր այդ ուղղությամբ դեռ չեմ տեսնում»,- ասաց նա։
ԿԺԴՀ-ի առաջորդ Կիմ Չեն Ունը Ռոսաստանից իր հետ իսկական սուր, ինչպես նաեւ բաժակակալներով գավաթների հավաքանի կտանի:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
Նախքան Հայոց ցեղասպանությունը պատմական Հայաստանի Դիարբեքիր բնակավայրում առնվազն 65․850 հայ էր ապրում։ Հայաշատ էին ոչ միայն Դիարբեքիր քաղաքը, այլև նրա շրջաններն ու գյուղերը։ Մասնավորապես Լիջեի շրջանի 33 գյուղերում շուրջ 6000 հայ էր ապրում, գործում էր հայկական 24 եկեղեցի։