ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը կարող են երկկողմ հանդիպում անցկացնել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը մայիսի 29-ին տեղի կունենա Ղազախստանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հարավաաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 13 մարդ է զոհվել զատկական արարողության ժամանակ եկեղեցու շենքի մի մասի փլուզման հետեւանքով:
«Ռուսական գործի» արդյունքների վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը վաճառքում կհայտնվի գրքի ձեւաչափով:
Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքի մի մասն օգտագործել էր ճանապարհ կառուցելիս։
Փարիզի իշխանություններն արգելել են ապրիլի 20-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաները Սիտե կղզու Փարիզի Աստվածամոր տաճարի շրջանում:
Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է միջուկային պատերազմը կանխելու համաձայնագիր կնքել, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Ա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցով Ճապոնիայում կգտնվի մայիսի 25-ից 28-ը:
Սերբիան երբեք սահմանափակիչ միջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ, չնայած իր վրա գործադրվող ճնշմանը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը հրապարակել են համատեղ հայտարարություն, որում ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին մեղադրել են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի միտումնավոր խեղաթյուրման մեջ։
Նոտր Դամի մոտ զբոսաշրջիկների եւ հավատացյալների համար խորհրդանշական փայտե տաճար կարող է կառուցվել ավերված շինության վերակառուցման ժամանակ:
««Միասնական Ռուսաստան»՝ խարդախներ և գողեր» և «Պուտինը գող է» արտահայտությունները վիրավորական են ռուսական իշխանության համար:
«Այս հումանիտար պրոյեկտների փաստն ապացուցում է, որ Երևանը դե ֆակտո համաձայնել է հայտարարված սկզբունքներին, որոնք նշանակում են կապիտուլյացիա Երևանի համար»,- նման կարծիք հայտնեց Մոդեստ Կոլերովը։
Վրաստանում մասնագետներն ամեն օր բացահայտում են կարմրուկով վարակման 15-25 նոր դեպք, ինչը տագնապալի ցուցանիշ է:
«Մոսկվան ելնում է այդ գլխավոր նպատակից, փորձում է դիտարկել կարգավորման բոլոր փոխընդունելի տարբերակները, շատ տարբերակների շուրջ են քննարկումներ եղել այս ընթացքում, Մոսկվան պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերեր, բայց նաև հարցը միայն Մոսկվան չէ»:
Թեկնածուի ընտրության հարցում կողմնորոշված ընտրողների գրեթե երեք քառորդը պատրաստ է պաշտպանել Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա ապրիլի 21-ին:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 24-ին հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:
Ոստիկանության կողմից ձերբակալված Extinction Rebellion հասարարական կազմակերպության ակտիվիստների թիվը բողոքի ակցիաների ոչ լրիվ չորս օրվա ընթացքում, որոնք Լոնդոնի փողոցներում անցկացվել են շրջակա միջավայրի աղտոտման դեմ, զգալիորեն գերազանցել է 400-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս:
Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հրթիռահրետանային ստորաբաժանումների կրակային պլանային վարժանքներ անցկացնելու մասին:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ապրիլի 18-ին վերընտրվել է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի (ԱՊՀ-ի ՄԽՎ) նախագահ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս հանդիպում կունենա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով շուրջ 180 երկրների շարքում 61-րդն է։ 2019թ. սանդղակում Հայաստանն առաջընթաց է գրանցել 19 կետով՝ տարածաշրջանում մամուլի ազատության ինդեքսով զիջելով միայն Վրաստանին։
Ֆրանսիայի աշխատանքի նախարարության ղեկավար Մյուրիել Պենիկոն ապրիլի 18-ին հայտարարել է «Ֆրանսիայի կառույց» կոչվող նախագծի գործարկման մասին՝ երիտասարդ մասնագետներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը ներգրավելու համար, որը տուժել է հրդեհից:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով դեպարտամենտի տնօրեն Ֆիոնա Հիլի հետ, որն ապրիլի 18-ին Մոսկվա է ժամանել կոնսուլտացիաների համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ ավերիչ հրդեհ է տեղի ունեցել, փակ չի լինի հինգ տարվա ընթացքում:
ԱՄՆ-ը առաջարկել է Վաշինգտոնում հերթական անգամ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կարող են երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի ստորագրմանը նվիրված հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի ղեկավարի՝ Ճապոնիա այցի ընթացքում, որը, ինչպես սպասվում է, կկայանա մայիսին:
«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ նախագահական ընտրություններում իր մրցակից Պյոտր Պորոշենկոյի հետ քաղաքական բանավեճերը կարող են կայանալ ապրիլի 19-ին, բայց այդ մասին ստույգ չգիտի:
Պերուում սուգ են հայտարարել երկրի նախկին նախագահ Ալան Գարսիայի (1985 – 1990, 2006 – 2011) մահվան կապակացությամբ, որը կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ:
Հնդկաստանում ընթացող համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մոտավորապես 160 մլն ընտրողներ ապրիլի 18-ին իրենց ձայնը կտան 11 նահանգներում եւ միութենական տարածքներից մեկում: