5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ
Հոկտեմբերի 6-ին (տեղական ժամանակով) 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կամչատկայի ափերի մոտ, հաղորդվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։
Օջախն ընկած է եղել 93 կիլոմետր խորությունում, էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի Պետրոպավլովսկից 82 կիլոմետր հեռավորության վրա: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Երկրամասի մայրաքաղաքի առանձին շրջնանների բնակիչներ ստորգետնյա ցնցումներ են զգացել մինչեւ երեք բալ ուժգնությամբ:
«Երկրաշրաժի հետեւանքով զոհեր եւ ավելածություններ չկան»,- ՏԱՍՍ-ին հայտնել են երկրամասի մայրաքաղաքի Միասնական հերթապահա-կարգավարական ծառայությունում: