
Սիրիայի զինվորականները գաղտնազերծել են գրոհայինների տեղակայման վայրը, որտեղ նրանք պատրաստվում են Ղարաբաղում կռվելու համար

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում զինված խմբավորումների տեղակայման մասին տեղեկատվության համար վճարվում է մինչև 300 ԱՄՆ դոլար:
Ըստ aysor.am-ի՝ «Ռուսկայա վեսնա» պորտալը, հղում անելով ՍԱՀ-ի պետական անվտանգության մարմինների աղբյուրին հայտնում է, որ զեկուցվել է գրոհայինների պատրաստման վայրերի մասին: Գրոհայիններն այնտեղ պատրաստություն են անցնում Լեռնային Ղարաբաղ ուղարկվելու համար:
Նշվում է, որ տեղեկատվությունը հաստատել են նաև այլ աղբյուրները, բայց իրականացվում են հետախուզական լրացուցիչ աշխատանքներ: