Կան թուրքական զինված ուժերի ներկայացուցիչներ, բայց առանձին ամբողջական ստորաբաժանումների գոյության մասին փաստ առայժմ չունենք. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ամենահամեստ հաշվարկներով մինչև կեսօր ադրբեջանական զինուժը կորցրել է 260-280 զինծառայող և ահաբեկիչներ, մոտավորապես 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել է, բայց կան, որ սարքին վիճակում են մնացել մեր զինված ուժերին:

Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ սա մեծ պատերազմ է, և դիրքային, սահմանային փոփոխություններ, նահանջներ, շրջանցումներ, առանձին էպոզիդներով քննարկելը տեղին չէ, և երբ կոնկրետ օպերացիաները կավարտեն, կունենան կոնկրետ արդյունքներ, եթե նպատակահարմար գտնեն, կհրապարակեն:

Ինչ վերաբերում է մարտական գործողություններին թուրքական մասնակցության բնույթին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց` ունեն փաստեր, որ կան թուրքական զինված ուժերի ներկայացուցիչներ, բայց առանձին ամբողջական ստորաբաժանումների գոյության մասին փաստ առայժմ չունեն:

«Մենք փաստեր ունենք, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է հարվածների պլանավորումը, օդային հարվածները վերահսկում, ղեկավարում են թուրքական զինված ուժերի համապատասխան ներկայացուցիչները»:

Անդրադառնալով թուրքական կողմի մեղադրանքներին ՀՀ-ին հասցեագրված, ՀՀ ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ 30 տարի է՝ այդ հեքիաթը լսում ենք, թե Հայաստանին օգնում են քուրդ զինյալները, գեթ մեկ ապացույց չեն տվել, որ մենք երբևիցե դիմել ենք նրանց օգնությանը, կամ համագործակցությանը:

«Մեր զինված ուժերը քրդերի կարիքը հաստատ չունեն, և ի տարբերություն թուրքերի՝ մենք մեր հողը մեր արյան գնով ենք պաշտպանում, ոչ թե ուրիշի»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս