Բաժիններ՝

Բրյուսելում հայտարարել են կորոնավիրուսի պատճառով մեկ ամսով սրճարաններն ու բարերը փակելու մասին

Բրյուսելի իշխանությունները որոշում են ընդունել հոկտեմբերի 8-ից քաղաքում մեկ ամսով փակել սրճարաններն ու բարերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում: Հոկտեմբերի 7-ին այդ մասին լրագրողներին հայտնել են մայրաքաղաքի բուրգոմիստրերն՝ ամփոփելով Անվտանգության խորհրդի արդյունքները։

Ըստ որում, նրանց խոսքով՝ ռեստորանները մնում են բաց՝ սահմանված միջոցների պահպանմամբ հանդերձ: Այսպես, դրանք կարող են աշխատել միայն մինչեւ 23:00-ը, մեկ սեղանի շուրջը կարող է նստել առավելագույնը չորս մարդ: Հոկտեմբերի 6-ին Բելգիայի իշխանությունները որոշում են ընդունել ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն այն պատճառով, որ երկրում իրավիճակը ծանր է: Այսպես, որոշվել է կրճատել «մոտ շփումներն» ամսական հինգից մինչեւ երեք մարդ: Մոտ շփում ասելով հասկացվում է այլ մարդու հետ փոխգործակցությունն առանց դիմակի 1,5 մետրից պակաս հեռավորության վրա:

Տանը բելգիացիներին թույլատրված է ընդունել չորս հոգուց ոչ ավելի: Բացի դրանից, գործատուներին հաստատակամորեն խորհուրդ է տրվում իրենց աշխատակիցներին փոխադրել աշխատանքի հեռավար ռեժիմի: Միջոցներն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 9-ին: Բելգիայում գործում է դիմակների պարտադիր ռեժիմ բոլոր փակ հասարակական շենքերում եւ տարնսպորտում:

Փողոցում դիմակ կրելը պարտադիր է այն հասարակական վայրերում, որտեղ հնարավոր չէ պահապնել սոցիալական հեռավորությունը: Այն գոտների ստույգ ցուցակը, որտեղ պարտադիր է դիմակ կրելը բաց օդում, կազմում են տեղական իշխանությունները, սովորաբար դրանք առեւտրական փողոցներն են եւ բանուկ տրանսպորտային հանգույցները: Համավարակի սկզբից ի վեր երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման ավելի քան 130 հազար դեպք, ինչը գերազանցում է երկրի բնակչության (11,5 միլիոն մարդ) 10 տոկոսը: Մահացել է 10 հազարից ավելի մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս