Ադրբեջանը կուտակել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, սպառազինություն. մի հսկայական հատված արդեն անվերադարձ կորուստ է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանը կուտակել-կուտակել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, սպառազինություն։

Մի հսկայական հատված արդեն անվերադարձ կորուստ է, մեծաքանակ կորուստների հետ կապված հանրային ճնշմանը դիմանում է, որովհետև ամենավտանգավոր հատվածներում տարբեր ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչներ են։

Չնայած դիակների լուսանկարներից պարզ է, որ շատ է նաև ադրբեջանական կանոնավոր բանակի կորուստները։

Հույս ունեմ, որ այս պատերազմն այնպես կավարտենք, որ խնդրի ռազմական լուծումը դուրս կգա Ադրբեջանի քաղաքական օրակարգից։ Այս պահին դա է առաջնահերթը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031