Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել նրան վերընտրվելու կապակցությամբ:
Ռուսաստանի «Գազպրոմ» կոնցեռնը խողովակաշարեր կոչնչացնի եւ կկոնսերվացնի «Թուրքական հոսքի» կարողությունների կրճատման պատճառով (տարեկան 63-ից մինչեւ 31,5 միլիարդ խորանարդ մետր):
ՌԴ Կոմկուսից Ռուսաստանի նախագահի թեկնածու Պավել Գրուդինինը հայտարարել է, որ ճանաչում է Վլադիմիր Պուտինի հաղթանակը, թեեւ ընտրությունները համարում է համաշխարհային ստանդարտներին չհամապատասխանող, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել չորս սիրիացիների դեմ, որոնք, հանրակցության կարծիքով, պատասխանատու են Սիրիայի քաղաքացիական բնակչության դեմ քիմիական գրոհների համար:
Սիրիայի հյուսիսի Աֆրինի տարածաշրջանի 200 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են լքել իրենց տները Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:
Եվրամիության արտաքին գործերի նախարարները դատապարտել են Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպը եւ Ռուսաստանց պահանջել՝ պատասխանել բրիտանական հետաքննության հարցերին:
Ստամբուլից Իսրայել թռչող ինքնաթիռի թռիչքը 3 ժամով հետաձգվել է:
Լեհաստանը սպասում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի` Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացմանը, որպեսզի սկսի նաև Սենատում փաստաթղթի վավերացման գործընթացը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լեհաստանի Սենատի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին:
«Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ինքնուրույն կառուցելու իր քաղաքական դաշտը: Շատ հաճախ ամենուրեք այդպես է, եթե արմատական փոփոխություններ են իրականացվում, դրանք, բնականաբար, բուռն քննարկումների են արժանանում: Եթե ներկայիս կառավարման մոդելը քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու»:
Նոր Կալեդոնիայի Կոնգրեսը մարտի 19-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է նոյեմբերի 4-ին Ֆրանսիայից անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը:
Երկու գնացք է բախվել ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգի Ջորջթաուն քաղաքի շրջանում, ինչի հետեւանքով վիրավորվել է չորս մարդ:
«Ցավոք սրտի, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով խոսել որևէ զարգացման մասին բանակցային գործընթացում՝ հնարավոր չէ: Եվ այսօր խոսել որևէ առաջընթացի մասին՝ անհնարին է»:
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի մինչեւ շաբաթվա վերջին:
«Առաջին անգամ մեր հանձնաժողովները համատեղ աշխատեցին ընդհանուր օրակարգի շուրջ»,- այսօր ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի Արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով արդյունքները:
Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Աննա Նետրեբկոն, Կոստաս Սմորիգինասը, Անջելա Գեորգիուն եւ օպերային այլ աստղեր մարտի 18-ի երեկոյան Լոնդոնում հարգել են իրենց գործընկերոջ եւ բարեկամի՝ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակը:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անհայտ անձինք «մոլոտովյան կոկտեյլներով» հարձակում են գործել Թուրքիայի դեսպանատան վրա:
13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանի պատգամավորները մարտի 19-ին հաստատել են ՉԺՀ-ի Պետխորհրդի նոր կազմը:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակարպության տնօրեն Դիոգո Պինտոն հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացրին կազմակերպության լրատվական ծառայությունից:
Մոսկվայի դատարանը անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում բնակարան է կալանադրել Մոսկվայում եւ դրամական հաշիվներ՝ 1 մլն ռուբլու չափով, որոնք պատկանում են ռեժիսոր եւ դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Cirque du Soleil կրկեսի ակրոբատը ելույթի ժամանակ ընկել է բարձրությունից եւ մահացու ջարդվածք ստացել:
Միացյալ Նահանգների հետախուզական գերատեսչությունները ոչ պաշտոնական կապ են հաստատել Հյուսիսային Կորեայի հետ, որով հնարավոր է տեղեկատվության փոխանցում:
Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցությունը, արձանագրությունների 99,83 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո, կազմել է 67,47 տոկոս:
Ուղղաթիռը, որում գտնվում էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը եւ փեսան, շտապ Վաշինգտոնի օդանավակայան է վերադարձել այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ խափանվել է շարժիչներից մեկը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին իմացել է զանգվածային լրատվամիջոցներից՝ նշելով, որ ՌԴ-ն նման թունավոր միջոցներ չունի:
Անհայտ անձինք մարտի 19-ի առավոտյան հրկիզիչ խառնուրդով շշեր են նետել Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ օպերատիվ նավատորմի Oak Hill դեսանտային նավը ժամանել է Բաթումի նավահանգիստ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 19-ին կներկայացնի երկիրը համակած օպիոիդային ճգնաժամի դեմ պայքարի պլանը:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առայժմ որեւիցե սահմանադրական բարեփոխում չի պլանավորում: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել այնտեղ մատուցված սուրբ պատարագներին, հանդիպում ունեցել ծխական խորհրդի եւ տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: