
«Լեռնային Ղարաբաղում սպանված վարձկանների թիվը հասել է 119-ի»․ Սիրիական աղբյուր

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական զորքերի շարքերում կռվող Անկարայի հավաքագրած ջիհադիստների դիկաների մի մասն արդեն տեղափոխվել է Սիրիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից հայերի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ջիհադիստական խմբավորումների անդամների շարքերում զոհերի քանակը հասել է 119-ի: Դիակներից 78-ը արդեն Ադրբեջանից տեղափոխվել են Սիրիա:
Դիտարանի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջան տեղափոխված վերջին 250 հոգանոց խմբի հետ միասին Արցախում կռվող ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է մոտ 1450-ի: Նշվում է, որ առաջիկա օրերին Թուրքիան պատրաստվում է Ադրբեջան տեղափոխել զինյալի, որոնք հավաքագրվել են «Սուլթան Մուրադ», «Ալ Համզաթի բրիգադ» և այլ ծայրահեղական խմբավորումներից: