
Աֆղանստանի օդուժի երկու ուղղաթիռ է բախվել երկրի հարավում

Հոկտեմբերի 13-ի երեկոյան Աֆղանստանի ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռների բախման հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել երկրի հարավի Գիլմենդի նահանգում: Այդ մասին հայտնել է Tolo news հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Աղբյուրների տվյալներով՝ երկու ուղղաթիռներն էլ փոխադրում էին անվտանգության ծառայությունների վիրավոր աշխատակիցների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: