Իսպանիայի կառավարությունը անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի այսպես կոչված անկախության հայտարարումից ի վեր 260 քաղաքական գործիչների է հեռացրել պաշտոններից, որոնք աշխատում էին ինքնավար հանրակցության կառավարությունում:
«Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն ազատ են արձակել 110 նիգերիացի աշակերտուհիներից 76-ին, որոնց առեւանգել էին փետրվարի վերջին:
Առնվազն 29 մարդ է զոհվել, եւս 52-ը՝ վերքեր ստացել մարտի 21-ին Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով:
Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կպանձնեն Վեսթմինսթերյան աբբայությունում, Իսահակ Նյուտոնի եւ Չառլզ Դարվինի աճյունների կողքին, տեղեկացնում BBC-ին:
Իրաքում հունվարի վերջի դրությամբ մոտավորապես 19 հազար մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ենթադրվող կապերի պատճառով:
Լեհաստանը գտնում է, որ Եվրամիությանը չի բավականացնում ժջողովրդավարությունը: Հանրակցության երկրները եւ դրանց ժողովուրդները բավարար չափով չեն պաշտպանում Բրյուսելի քաղաքականությունը:
Իսրայելի հետախուզական ծառայությունների գործերի նախարար Իսրայել Կացը մարտի 21-ին հայտարարել է, որ հրեական պետության կողմից 2007 թվականին սիրիական միջուկային ռեակտորի ոչնչացումը ազդանշան է Իրանի համար առ այն, որ Իսրայելը թույլ չի տա Թեհրանին՝ տիրանալ միջուկային զենքի։
Առնվազն 26 մարդ է զոհվել, եւս 18-ը՝ վերքեր ստացել մարտի 21-ի պայթյունի հետեւանքով, որը Քաբուլում մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացվել է պետական համալսարանի եւ Ալի-Աբադ հիվանդանոցի մերձակայքում Նովրուզը տոնող բազմության մեջ:
«Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, բայց դա հերթական այց էր, նման այցեր բազմիցս եղել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նյու Յորքում մարտի 21-ին գրեթե 40 սանտիմետր ձյուն է սպասվում. քաղաքում կմոլեգնի վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ փոթորիկն Ատլանտիկայից, եւ ավիաընկերությունները վաղօրոք ավելի քան 3 հազար չվերթեր են չեղարկել հյուսիսարեւելյան նահանգների օդանավակայաններում։
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը մայիսին կանցկացնեն Max Thunder համատեղ ռազմաօդային վարժանքները:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը մարտի 20-ին կալանքի տակ է վերցվել 2007 թվականին Լիբիայի կողմից իր նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով հարցաքննության ենթարկվելու համար, մարտի 21-ին վերադարձել է Նանտեր, որտեղ շարունակելու է ցուցմունքներ տալ:
Սիրիայի Արեւելյան Գութայի շրջանում սկսել է գործել երրորդ հումանիտար միջանցքը:
Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որը հայտնի է Սթորմի Դենիելս(Stormy Daniels) կեծղանվամբ, ստուգում է անցել պոլիգրաֆով, որը հաստատել է Դոնալդ Թրամփի հետ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, սեռական կապի վերաբերյալ նրա հայտարարությունների ճշմարտացիությունը:
Մալթայում գործող և Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող Pilatus բանկի ղեկավարին ԱՄՆ-ում 125 տարվա ազատազրկում է սպասվում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ է տվել «հանդարտվել ու չնյարդայնանալ» Սկրիպալի գործի պատճառով:
ԿԺԴՀ-ի, ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարները կարող են եռակողմ հանդիպում անցկացնել:
Ադրբեջանը բանակցություններ է վարում Նավթ արտահանող երկրների կազմակերպությանն (ՕՊԷՔ) անդամակցելու շուրջը:
Իսրայելի բանակը մարտի 21-ին պաշտոնապես խոստովանել է, որ 2007 թվականին ռմբակոծությամբ ոչնչացրել է Սիրիայի հյուսիս – արեւելքի Դեյր Զոր քաղաքի ենթադրյալ գաղտնի միջուկային ռեակտորը, որն այդ պահին մշակման եզրափակիչ փուլում էր:
Իտալիայում մարտի 20-ին լույս է տեսել Հռոմի Ֆրանցիսկոս պապի «Աստված երիտասարդ է» նոր գիրքը, այն գրված է հարցազրույցի ձեւաչափով, որը քահանայապետը տվել է գրող եւ լրագրող Թոմաս Լեոնչինիին։
Cambridge Analytica ընկերության ղեկավարը, ընկերություն, որին կասկածում են Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալների հավաքման մեջ, ժամանակավորապես հեռացվել է գործերից:
Աշխարհը վերջին տասնամյակներում կերպափոխվել է եւ դարձել բազմաբեւեռ, բայց ԱՄՆ-ը ամեն դեպքում պետք է ձգտի ռազմական գերազանցության հասնել մյուս երկրների նկատմամբ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի նախագահականից արված հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի Մանբիջ քաղաքի շուրջ թուրքական և ամերիկյան կողմերը եկել են համաձայնության:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ֆրանսախոս երկրներին ֆրանսերենը առաջադրել որպես «համաշխարհային լեզու»:
Մեծ Բրիտանիայից արտաքսված 23 ռուս դիվանագետներին ու նրանց ընտանիքների անդամներին փոխադրող ինքնաթիռը ժամանել է Մոսկվա:
Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա զանգահարել է Վլադիմիր Պուտինին եւ շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
Թբիլիսի Հավլաբար թաղամասի Ցուցքիրիձե փողոցում ծեծի է ենթարկվել «Օբյեկտիվի» հեռուստաընկերության ստեղծագործական խումբը: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:
Մյանմայի նախագահ Տհին Չժոնը պաշտոնաթող է եղել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի հաստատմանն է ներկայացրել Մայք Պոմպեոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնի համար:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` 2018 թվականի ընթացքում Գերմանիայում գտնվող թուրքական կառույցների դեմ 37 հարձակում է իրականացվել: