Շոյգուն ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել ամբողջությամբ կատարել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքար Հասանովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ տեղեկատվական ծառայությունից։

«РИА Новости», փոխանցմամբ՝  Շոյգուն ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել ամբողջությամբ կատարել հոկտեմբերի 10–ին Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։

Ռուսական RT կայքը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10–ին ժամը 12։00–ից Արցախը գտնվում է հրադադարի ռեժիմում, ինչի մասին երկու կողմերը պայմանավորվել էին մոսկովյան հանդիպման ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031