Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին՝ Regionmonitor.com-ին տված բացառիկ հարցազրույցում:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կմեկնի Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ կքննարկի ապրիլի 12-ին Օմանում ամերիկացիների հետ կայացած բանակցությունների արդյունքները:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության առնչությամբ անհանգստությանը
Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին, նա հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումը 75 երկրների համար, որոնք բանակցելու պատրաստակամություն են ցուցաբերել։ Այդ երկրների համար կգործեն ներմուծման մաքսատուրքեր10%-ի չափով:
Խաղաղության պայմանագիրը վերջապես պետք է ստորագրվի, և կամայականորեն ձերբակալվածներն ու բանտարկյալները պետք է ազատ արձակվեն
Ռուս-եգիպտական առաջին ռազմածովային «Բարեկամության կամուրջ» զորավարժությունը տեղի է ունեցել 2015 թվականին, Հյուսիսային նավատորմի ուժերն այս զորավարժություններին մասնակցել են առաջին անգամ։
Ստացվում է, որ հայկական գյուղի մշակույթի տունը թիրախ չէ՞։ Բա ի՞նչն է թիրախ այդ դեպքում։
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Վիետնամի հետ տարաձայնությունները, որոնք վերաբերում են Հարավչինական ծովին, հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով։
Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ տարածելով այս լուսանկարները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի և Սերդար Քըլըչի հայտարարությունների վրա՝ ընդգծելով, որ արդեն միջազգային հարթակներում բաց ֆորմատներում է արձանագրվում՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի պահանջն է, որն իրականացնում է գործող իշխանությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է շուտով որոշում կայացնել Իրանի հարցով։
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս պահին իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է:
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:
Տեղեկությունների համաձայն՝ Թրամփի վարչակազմը գոհ է եղել Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից, որն ընթացել էր ըստ պլանի և անուղղակի ձևաչափով և ցանկանում է այն փոխել ուղիղ ձևաչափի։
Էկվադորի Ազգային ընտրական խորհուրդը գործող նախագահ Դանիել Նոբոային ճանաչել է երկրում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող։
Օրակարգային այն հարցերը, որոնք այսօր բարձրացնում են արցախցիները, հավաքական առումով վերաբերում են ոչ միայն Արցախի և արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղղակիորեն առնչվում են Հայաստանին և ՀՀ անվտանգությանը, ԱԳՆ-ի դիմաց հրավիրված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հունաստանի զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբի պետ Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադարձել է Թուրքիային։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան շարունակական սպառնալիք է ներկայացնում ու ըստ այդմ՝ հունական ուժերը պատրաստ են գործողությունների անցնել հաշված րոպեների ընթացքում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 160 կիլոմետր հյուսիս-արևելք, Ռաշտի շրջանից 21 կմ դեպի արևելք:
Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայումս ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին առիթն ապրիլի 12-ի հանդիպումն էր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:
Վաշինգտոնի այն կարծիքը, թե Պանամայի ջրանցքը գտնվում է Չինաստանի վերահսկողության տակ, մոլորություն է: Պանաման ստիպված կլինի դա բացատրել ԱՄՆ նոր վարչակազմին, ասել է Պանամայի փոխարտգործնախարար Կառլոս Գևարա Մաննը, որի խոսքն է մեջբերում South China Morning Post թերթը։
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հետազոտություն է անցկացրել աշխարհում բնակչության թվաքանակի վերաբերյալ։ Մասնավորապես հաշվարկվել է, թե 2100 թվականին որքան կկազմի աշխարհի բնակչության թիվը և որ երկրները կլինեն ամենաշատ բնակչություն ունեցողները։
ԱՄՆ-ն Չինաստանի վրա ներգործության լուրջ լծակներ ունի։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլերը։
Դոնալդ Թրամփը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին բուժզննումն է անցել։ Եզրակացությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը հասարակական գործիչ, «Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանն ու հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն են։
«Հիմա էլ նույնն է անում թշնամին՝ տարածքներ է պոկում։ Տավուշում զինվորներին ասել են՝ դիրքերից իջեք։ Սա դիրքային ագրեսիա է՝ առանց կրակոցների։ Եկել, ասել են՝ գնացե՛ք այդ տարածքներից»,- ասաց Քերոբյանը՝ ընդգծելով՝ առաջիկայում Տավուշում թշնամու դիրքային առաջխաղացման մասին կիմանանք այնպես, ինչպես իմացանք ավելի վաղ Սյունիքի դիրքերի հանձնման դեպքում։
Քաղցկեղի դեղը՝ «Herceptin»-ը, 440 մլգ, որը հանրահայտ է, Ռուսաստանում արժե 30 000 ռուբլի, մեր գումարով՝ մոտ 130 000 դրամ: Մեզ մոտ վաճառքի գինը 355 000 դրամ է: Աբսուրդ է: Որովհետև «Herceptin»-ը, որն արտադրում է «Roche»-ը, Հայաստանում գրանցել է այնպիսի տուփով, որ որևէ տեղ այդ տուփով չկա: Այսինքն՝ Ռուսաստանին տրամադրվող տուփը Հայաստանին տրամադրվող տուփից այլ է: Միջի դեղը նույնն է: Այդպես են արել, որ փող աշխատեն: Ընդ որում, եթե Հայաստանում դեղը վաճառվում է 355 000 դրամ, բացարձակ չի նշանակում, որ մատակարարն է փող աշխատում:
Մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել էր (Flightradar24 կայքի միջոցով) Beech King Air 350i ինքնաթիռը, որը պտտվում էր Երևանի և Սիսիանի տարածքում: