Բաժիններ՝

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ժամանել է Կիև

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան երկուշաբթի առավոտյան ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը բելառուսական ընդդիմության հետ կապերի համար պատասխանատու է նշանակել, իսկ մինչ այդ արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հանդիպել է Տիխանովսկայայի հետ։

Տիխանովսկայան այցելել է Լուկյանովսկոյեի զինվորական գերեզմանատուն, որտեղ թաղված է Դոնբասում զոհված 24-ամյա բելառուս ակտիվիստ Մարիա Զայցևան։

«Ինձ համար շատ կարևոր էր սկսել այս այցը՝ հարգանքի տուրք մատուցելով այն մարդու հիշատակին, ով իր կյանքը զոհաբերեց Ուկրաինայի և Բելառուսի ազատության համար»,- գրել է Տիխանովսկայան տելեգրամում։

Նախատեսվում են նրա հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի, Գերագույն ռադայի ղեկավարության և ԵՄ դիվանագետների հետ։ Տեղի կունենա նաև «Ուկրաինայում Բելառուսի ժողովրդավարական ուժերի առաքելության բացումը»։

Վլադիմիր Զելենսկին Սվետլանա Տիխանովսկայային Կիև էր հրավիրել նրանց առաջին պաշտոնական երկկողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարին Վիլնյուսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031