Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստառադիոհեռարձակման ընկերության (IRIB) ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ երկրի կայունությունը բարդ ժամանակաշրջաններում ապահովվել է ժողովրդի և իշխանական համակարգի հենասյուների համերաշխությամբ ու փոխըմբռնմամբ։
Զելենսկին կոչ է արել քաղաքացիներին ուշադիր արձագանքել օդային տագնապի ազդանշաններին և անհրաժեշտության դեպքում ապաստան գտնել։
Ուկրաինայի մայրաքաղաքի ամենամարդաշատ շրջաններից մեկում՝ Լուկյանովկայում, բազմաթիվ հրդեհներ են բռնկվել։
Նյու Դելիում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբիոյին հարց է տրվել ամերիկացիների կողմից հնդիկների հասցեին ենթադրյալ ռասիստական հայտարարությունների աճի մասին։
Եվրամիության երկրների արտգործնախարարները Ռուսաստանի՝ Կիևին «Օրեշնիկ»-ով հասցրած հարվածից հետո կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ ճնշման ուժեղացումը, X սոցցանցում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ը ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X սոցիալական ցանցում ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու առաջընթացը։
Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող՝ շուրջ 100 մետր երկարությամբ, չորս ապաստարաններով ստորգետնյա թունելի հայտնաբերման և ոչնչացման մասին։
Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի։
Կիրակի օրը Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել ավտոբուսի ավտովթար, որի հետևանքով վիրավորվել է 46 մարդ, հաղորդում է «Türkiye» թերթը։
Շուրջ 40 մարդ է մնացել Ֆիլիպիններում կառուցվող շենքի փլատակների տակ, որը կիրակի փլուզվել է, փրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է Reuters-ը։
54 տարեկան հասակում մահացել է Թայմուրազ Ախոխովը, որը զբաղեցնում էր Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաքի՝ Նալչիկ քաղաքի քաղաքային օկրուգի տեղական վարչակազմի ղեկավարի պաշտոնը, հայտնում է «Коммерсантъ»-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստան կատարած դիվանագիտական այցի ընթացքում Նյու Դելիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա մի քանի ժամում Իրանի հետ համաձայնագրի հարցով աշխարհը «լավ լուրեր» կստանա, հայտնում է The Guardian-ը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած նոր գործողություն կառաջացնի «կործանարար և դժոխային» պատասխան, որը կտարածվի ամբողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս, հաղորդում է Tasnim-ը։
ԱՄՆ-ի՝ Իրանի հարցերով հատուկ բանագնացի նախկին տեղակալը և Պետքարտուղարության պատժամիջոցային քաղաքականության նախկին համակարգող Ռիչարդ Նեֆյուն հայտարարել է, որ Վաշինգտոնը գործնականում սպառել է Իրանի վրա պատժամիջոցային ճնշում գործադրելու հնարավորությունները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում անցկացված «Միջազգային հակաֆաշիստական ֆորում» միջոցառման մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է «արդար, ժողովրդավարական, բազմաբևեռ աշխարհի կառուցման համար կառուցողական ուժերի միավորման» կարևորության մասին։
Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է նոր դարաշրջանի սկիզբ, որտեղ տարածաշրջանի երկրները միմյանց համար սպառնալիք չեն ներկայացնի, և հավատում է, որ արդար խաղաղության դեպքում պարտվողներ չեն լինի:
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցցանցի իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմամբ:
Մովսես Սիլիկյանի կոչը ոգևորում է ո՛չ միայն պատերազմի դաշտում գտնվողներին, այլև հավաքագրվում են կամավորների նոր խմբեր, ովքեր մեկնում են պատերազմի դաշտ: Այդ կոչն ու պատերազմի այդ ժամանակահատվածը բեկումնային են լինում, քանի որ հայկական զորքերը սկսում են իրենց առաջխաղացումն ու կամաց-կամաց մոտենում են իրենց վերջնանպատակին՝ հայրենիքի ազատագրմանը:
Ռուսաստանը պահպանում է աշխատանքային մակարդակով շփումները Ուկրաինայի հետ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Շապիրոն հավելել է, որ ԱՄՆ-ն ոչ մի արդյունքի չի հասել ո՛չ իրանական բալիստիկ հրթիռների, ո՛չ էլ տարածաշրջանային դաշնակիցների ցանցի հարցում՝ գործարքն անվանելով «մռայլ օր» ԱՄՆ շահերի համար։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X սոցիալական ցանցում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «խաղաղության հասնելու ուղղությամբ արտակարգ ջանքերի» համար։
Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Կիևին, որի ընթացքում վնասվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սպիտակ տան մոտ ԱՄՆ Գաղտնի ծառայության անցակետի ուղղությամբ կրակ բացած տղամարդն իրեն Հիսուս Քրիստոս էր համարում, գրում է The New York Post-ը՝ հայտնելով միջադեպի մանրամասները:
Իրանի Ֆարս նահանգում կանխվել է ենթադրյալ ահաբեկչական ցանցի գործունեությունը, որի անդամները, իշխանությունների վարկածով, պատրաստում էին հարձակումներ տարածաշրջանի տարածքում։ Այդ մասին հայտնել է նահանգի հետախուզության վարչությունը, հաղորդում է Mehr-ը։
Լիբանանի հարավում և Իսրայելի հյուսիսային շրջաններում գտնվող իսրայելական զորքերը ենթարկվել են «Հեզբոլլահ»-ի հարձակմանը, տեղեկացնում է Tasnim-ը՝ հղում անելով «Հեզբոլլահ» շարժման հայտարարությանը։
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կոչ է արել հանրային քննարկում սկսել համացանցում վիրավորական և սադրիչ բովանդակություն հրապարակող օգտատերերի դեմ առավել խիստ միջոցներ կիրառելու վերաբերյալ:
Երկրաշարժը տեղի է ունեցել Քահրամանմարաշ նահանգից 73 կմ դեպի արևմուտք և Անդըրին քաղաքից 29 կմ դեպի հյուսիսարևմուտք։
Իրանի Թավրիզ քաղաքում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս Ռամիլ Իմրանովը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնագիրը մեծ մասամբ ավարտված է, և վերջնական ասպեկտներն ու մանրամասները քննարկվում են, և սպասվում է, որ դրանք շուտով կհայտարարվեն։