Դեկտեմբերի 15-ի երեկոյան Տրիպոլիում զինված մարդիկ ներխուժել են Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) կենտրոնակայան եւ պաշտպանության նախարարության շենք:
Կարծում եմ՝ այս փուլում ամենածանր գործընթացներն են սպասվում, քանի որ սկսվելու է սահմանների դեմարկացիա-դելիմիտացիան ռուսական միջնորդությամբ, և դրան կցվելու են նաև եվրոպացի փորձագետներ: Հայտնի չէ՝ սա ռուսական կողմի հետ քննարկված, համաձայնեցվա՞ծ է, թե՞ ոչ: Այստեղ մեկ կարևոր հիշեցում, որ ՌԴ նախագահը խոսել էր այս մասին և ասել, որ այդ գործընթացը ՌԴ-ն կարող է իրականացնել առանց այլ միջնորդների, քանի որ քարտեզները ՌԴ ԳՇ-ում են:
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և որոշ մանրամասներ հայտնեց:
Անկարան կդիտարկի թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Հոմսթեդ ռազմակայանի հրամանատարությունը, ռազմակայան, որը գտնվում է Մայամի Դեյդի օկրուգում (ֆլորիդայի նահանգ), չեղյալ է հայտարարել տագնապը, որը հայտարարվել էր պայթուցիկ սարքի հետ կապված պատահարի պատճառով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Ավստրալիայի կառավարությունն իրեն վատ Է պահել սուզանավեր կառուցող ֆրանսիական ընկերության հետ պարտավորագրի հարցում:
Դեկտեմբերի 16-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արեւելյան Թիմորի ափերի մոտ: Տուժածների, ավերածությունների եւ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Ակնհայտ է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև խուսանավել փորձելով և նատոյական հարթակից Քաշաթաղյան միջանցքն իր փաստացի վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ սպառնալիքով Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից, հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ բարձրացնել իր ինքնիշխանության մակարդակը և բռնազավթել ողջ Արցախը։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Սկսած 1992թ. հունվարի 6-ից ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն է եղել: Սկսած Բուշ ավագի վարչակազմից, այս առաջնահերթությունը չի փոխվել:
Ֆորմուլա 1-ի բազմակի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի` արքայազն Չարզլի կողմից արժանացել է ասպետական կոչման:
Հնդկաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածների թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 20 մարդով՝ հասնելով 61-ի: Այդ մասին հաղորդել են երկրի նահանգների իշխանությունները:
Նա կոչ է արել Լոնդոնի բոլոր բնակիչներին լիարժեք պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Փորձագետները, վկայակոչելով նախնական տվյալները, ուշադրություն են հրավիրում, որ պատվաստանյութերը նվազ արդյունավետ են «օմիկրոնից» պաշտպանության հարցում, իսկ այդ շտամով կրկնական վարակման ռիսկն ավելի բարձր է, քան մյուսներով: «Ամբողջությամբ վերցված այս նոր տարբերակի հետ կապված ռիսկը, որն անհանգստություն է հացուցում, մնում է շատ բարձր»,- ասված է տեղեկագրում:
Պարենային ապրանքների և կենցաղային քիմիկատների արտադրության Unilever կոնցեռնի՝ անձնակազմի կառավարման հարցերով տնօրեն Լինա Նաիրը 2022 թվականի հունվարից կգլխավորի հագուստի և օծանելիքի ֆրանսիական հայտնի Chanel ընկերությունը:
Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հանդիպումից առաջ հայ հասարակությունն ապրում է տագնապի սպասումով, մտահոգությամբ, որ նա կարող է ստորագրել հերթական հակահայկական փաստաթուղթը։ Եվ ամեն անգամ, երբ դա տեղի չի ունենում, մարդիկ թեթևացած շունչ են քաշում՝ այս անգամ էլ լավ պրծանք։ Հենց այդպիսի սպասումներ էին Հայաստանում ձևավորվել անցած ամիս Սոչիում և նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպումներից առաջ։
Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ավանում տղամարդը սպանել է կնոջը եւ զոքանչին, որից հետո ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին։
Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Սալամ Խանաֆին հայտնել է երկրում օտարերկրյա արժույթի օգտագործումն արգելելու մասին՝ պնդելով, որ քաղաքացիները կիրառեն ազգային արժույթը՝ աֆղանական աֆղանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը ներկա պահին հայտնաբերված է աշխարհի 77 պետությունում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Պատահական չէ, որ Սոչիի հանդիպումը տեղի ունեցավ բրյուսելյան հանդիպման մասին հայտարարելուց հետո, այսինքն՝ Ռուսաստանը շտապեց ցույց տալ, որ ինքն է այստեղ հիմնական գործոնը: Հայաստանի գործող իշխանության պարագայում տեսնում ենք որոշակի ձեռագիր՝ փորձելու Արևմուտքի ներգրավում ապահովել, այդ միջոցով սեփական մանևրելու դաշտը մեծացնել, մինչդեռ Ադրբեջանը փորձում է մշտապես շահողի դիրքում հանդես գալ: Ադրբեջանը մշտապես փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ ինքը չէ նախաձեռնողը, իր համար ռուսական միջնորդությունն է ընդունելի, բայց չի մերժում, մասնակցում է հանդիպումներին, այսինքն՝ Արևմուտքում էլ որոշակի կառուցողական երևալու խնդիրն է հետապնդում»:
ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ կնշանակվի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն ։
Հայ-թուրքական հարաբերություններում ինտենսիվ գործընթացներ են սկսվել։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է Ստամբուլ-Երևան չվերթերի վերագործարկման, երկու երկրների կողմից բանագնացներ նշանակելու, անգամ Երևանում դեսպանատուն բացելու հնարավորության մասին։ Հայաստանը ևս պաշտոնապես հաստատել է բանագնացներ նշանակելու պայմանավորվածությունը՝ շեշտելով, որ միշտ պատրաստ է եղել առանց նախապայմանների բանակցությունների։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 1990-ականների չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի արձանը Թուրքիայում բացելու փաստը՝ ընդգծելով Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ահաբեկիչների հուշարձանների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի, Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հայտարարության և դրանից հետո արձանագրված արդյունքների, ինչպես նաև հայ-թուրքական հնարավոր օրակարգի ու դրան ընդդիմության հակազդեցության և ունեցած լծակների շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսել ենք Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։
Ադրբեջանի Գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ընդդեմ հայ ֆուտբոլիստների թիմի։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 14-ին Սենատից անմիջապես հետո հավանություն է տվել երկրի պետական պարտքի առավելակետը 2,5 տրիիոն դոլարով՝ մինչեւ 31,4 տրիլիոն դոլար բարձրացմանը: Նիստի հեռարձակումը վարել է C-Span հեռուստաալիք։
Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը, նրա շրջապատը և ընտանեկան թերթը, մեղմ ասած, ինքնախաբեությամբ են զբաղվում:
Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Դավիթ Սասոնին մտադիր չէ 2022 թվականին երկարաձգել ընթացիկ պաշտոնի իր մանդատը: Դեկտեմբերի 15-ին այդ մասին նա հայտնել է Twitter-ի՝ իր էջում:
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպմանը:
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված Թուրքիայի քայլերին, նախ նշեց, որ այդ առումով, մինչև Արցախի 44-օրյա պատերազմը՝ աշխարհաքաղաքական իրադրությունը Հայաստանի համար շատ ավելի բարենպաստ էր, քան պատերազմից հետո է։