Բաժիններ՝

Վրաստանում տղամարդը կյանքին վերջ է տվել կնոջն ու զոքանչին սպանելուց հետո

Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ավանում տղամարդը սպանել է կնոջը եւ զոքանչին, որից հետո ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին։

Սպանության փաստն արդեն հաստատել են Վրաստանի ՆԳ նախարարությունում: Ինչպես Sputnik Վրաստանին հաղորդել են մամուլի ծառայությունում, քրեական գործ է հարուցվել «Դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, որը կատարվել է ընտանիքի անդամի նկատմամբ» հոդվածով:

Հանցագործությունը պատժվում է 16-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ անժամկետ բանտարկությամբ: Միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերին: Նախնական տվյալների համաձայն, սպանության մեջ կասկածվող անձի կնոջ մոտ արձանագրվել է դանակով հասցված վերքեր՝ պարանոցի շրջանում: Այլ մանրամասների մասին առայժմ չի հաղորդվում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031