ԱՄՆ-ի կոնգրեսականները հավանություն են տվել մինչև 31,4 տրլն դոլար պետական պարտքի առավելակետի բարձրացմանը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 14-ին Սենատից անմիջապես հետո հավանություն է տվել երկրի պետական պարտքի առավելակետը 2,5 տրիիոն դոլարով՝ մինչեւ 31,4 տրիլիոն դոլար բարձրացմանը: Նիստի հեռարձակումը վարել է C-Span հեռուստաալիք։
Նախաձեռնության պաշտպանությամբ հանդես է եկել 221 կոնգրեսական, 209-ը քվեարկել է դեմ: Դրա հաստատաման համար, օրենսդիրների կողմից ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, պահանջվել է ձայների պարզ մեծամասնությունը: Թե՛ Սենատում եւ թե՛ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն այն ունեն: Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը հավանություն է տվել հիշյալ օրինագծին:
Սպասվում է, որ շուտով այն ստրագրման կուղարկվի նախագահ Ջո Բայդենին: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենն ավելի վաղ օենսդիրներին կոչ է արել ընդունելու պետական պարտքի առավելակետի օրինագիծը, քանի որ այլապես դեկտեմբերի 15-ից հետո կարող է առաջանալ դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների պակաս:
Բայդենը հոկտեմբերի 14-ին հաստատել է պետական պարտքի առավելակետի բարձրացմանը 480 միլիարդ դոլարով՝ մինչեւ 28,9 տրիլիոն դոլար, ինչն, ինչպես ավելի վաղ նշել են ֆինանսների նախարարությունում, թույլ կտա ծախսերը ծածկել մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 3-ը: Համապատասխան նախաձեռնությունը հաստատվել է Կոնգրեսի երկու պալատների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: