«Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ՝ բոլորովին այլ խնդիր է». Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև խուսանավել փորձելով և նատոյական հարթակից Քաշաթաղյան միջանցքն իր փաստացի վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ սպառնալիքով Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից, հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ բարձրացնել իր ինքնիշխանության մակարդակը և բռնազավթել ողջ Արցախը։

Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ՝ բոլորովին այլ խնդիր է։ Սակայն ուշագրավ է, որ Բաքվի բռնապետը հսկայական ճնշում է գործադրում ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Ռուսաստանի վրա։
Իսկ ի՞նչ է անում այս կարևորագույն շրջափուլում Հայաստանը։ Արտաքին քաղաքական տիրույթում ինչ-որ տարերային քայլեր, իսկ ներքին կյանքում լիարժեք խառնաշփոթ և հասարակական անհեթեթ «օրակարգերի» խթանում։ Մինչդեռ Հայաստանի և Արցախի ապրելու իրավունքի համար ճակատամարտը ոչ թե ավարտվել, այլ դեռ միայն սկսվում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031