
Եվրախորհրդարանի նախագահը 2022 թվականին նոր ժամեկտով չի վերընտրվի

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Դավիթ Սասոնին մտադիր չէ 2022 թվականին երկարաձգել ընթացիկ պաշտոնի իր մանդատը: Դեկտեմբերի 15-ին այդ մասին նա հայտնել է Twitter-ի՝ իր էջում:
«Ես շնորհակալ եմ ձեզնից ձեր բազմաթիվ խնդրանքների համար, բայց ես որոշել եմ իմ թեկնածությունը չառաջադրել Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում: Եվրոպամետ ճակատը վտանգում է լինելու բաժանված, եւ դա հակասում է իմ պատմությանը, մեր համոզմունքներին, մեր գոտեմարտերին: Ես չեմ կարող դա թույլ տալ»,- գրել է նա:
Դավիթ Սասոնին Եվրախորհրդարանի նախագահ է ընտրվել 2019 թվականի հուլիսին: Նրա մանդատը լրանում է 2022 թվականի հունվարին: Agence France-Presse-ի տվյալներով՝ նախագահի պաշտոնում չվերընտրվելու՝ Սասոնիի որոշումը, չնայած խորհրդարանականների լայն պաշտպանությանը, կարող է կապված լինել նրա առողջական վիճակի հետ՝ սեպտեմբերին տարած թոքաբորբից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը :