«Պետությունը հանձնառում է 39 հայի վերադարձ՝ անկախ նրանց կարգավիճակից: Եվրոպայի խորհրդի նախագահը զգուշավորություն է դրսևորել, քանի որ ադրբեջանցիները նաև հայ ռազմագերիների կարգավիճակի հարցով են իրավական վեճ ստեղծում՝ նրանց ներկայացնելով՝ որպես հանցագործներ, ահաբեկիչներ, սակայն ոչ պատերազմի կանոններին համապատասխան գերեվարված և հատուկ պաշտպանության տակ գտնվող անձինք: Այսինքն՝ դրանով եվրոպացի պաշտոնյան ադրբեջանահաճո տերմին է օգտագործում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ավելի քան 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 25-ի առավոտյան հասել է 16.2 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին:
Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ապագան շատ հեռավոր է, Բրյուսելը դա չի խոստացել: Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցն անդրադառնալով ԱԺ 4 խմբակցությունների տարածած հայտարարությանը չմիանալուն և առհասարակ Արցախի խնդրի վերաբերյալ իրենց տեսակետին, պատճառաբանեց, թե խմբակցությունն իր տեսակետը բազմիցս արտահայտել է, թերևս սա է պատճառը, որ չեն միացել 4 խմբակցությունների տարածած հայտարարությանը։
Ադրբեջանում հայտարարել են, որ ապրիլի 23-ին անհայտ հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն հայկական կողմին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը:
Չեմ բացառում, որ հանդիպումներ լինեն Անկարայում և Երևանում. Արարատ Միրզոյան։
Ճապոնիան ներկայում չի պատրաստվում անդամակցել AUKUS դաշինքին (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ), բայց գործընկերային հարաբերություններ կզարգացնի դրա անդամ երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, հանդես գալով մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Հնդկաստանի (Quad) միջեւ անվտանգության շուրջ քառակողմ գագաթնաժողովի արդյունքներին:
Դեպի Իրան բեռնափոխադրումների հարցում քննարկվում է տուրքերը զրոյացնելու հարցը. Սանոսյան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աֆրիկյան պետությունների ու կառավարությունների ղեկավարներին շնորհավորել է Աֆրիկայի օրվա առթիվ եւ նշել, որ իրենք կկարողանան անվտանգություն ու կայունություն ապահովել աշխարհում՝ գործելով համատեղ. հեռագիրը հրապակարվել է Կրեմլի Telegram-ալիքում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպման արդյունքները:
Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև նոր պայմանավորվածությունների ու Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների առաջին հանդիպմանը զուգահեռ՝ աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կենտրոնում կրկին Սյունիքն է:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ինչպես նաև արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի հետ:
Մայիսի 25-ին ավազահողմ է մոլեգնել Իրանի 10 նահանգներում: Օդում փոշու եւ ավազի առավելագույն թույլատրելի քանակը գերազանցված է մի քանի անգամ, ինչին նպաստում են սասիկ քամին եւ անկայուն եղանակը, հաղորդում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իանի Եղանակի կանխատեսման եւ ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Սադեղ Զիյայանին։
Մոլդովայի Հանրապետության ընդդիմադիր Սոցիալիսների կուսակցությունը (ՄՀՍԿ) բողոքի ակցիա է սկսել Քիշնեւում, խորհրդարանի շենքի առջեւ:
Գերմանիան եւ Ֆրանսիան պետք է իրենց արտաքին քաղաքական ուղեգծում զիջումներ անեն՝ Եվրամիության շահերը պաշտպանելու համար: Մայիսի 25-ին այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն՝ հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը։ Ռուսական ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Թուրքիայի Անվտանգության խորհուրդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ մայիսի 26-ին կքննարկի ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը: Այդ մասին գրում է տեղական «Անադոլու» գործակալությունը: Ֆինլանդիան եւ Շվեդիան ավելի վաղ հայտեր են ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում ձեւավորել «կանաչ միջանցք»՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար։
Թեհրանից պատգամավոր Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում: Մայիսի 25-ին այդ մասին հաղորդել է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։ RIB-ի տվյալներով՝ Ղալիբաֆի օգտին քվեարկել է խորհրդարանի 194 անդամ:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 24-ի առավոտվա դրությամբ կազմել է 526 միլիոն 96 հազար 854: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Սենատորներին նյարդայնացրել է ոչ միայն ուշանալու փաստը, այլ նաև այն հանգամանքը, որ որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել ուշանալու համար:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես Կոլումբիային տրամադրել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ: «Իմ՝ որպես նախագահի լիազորությունների շրջանակներում (…) ես Կոլումբիան ներառում եմ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնաիցների թվում»,- ասված է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի հուշագրում, որը մայիսի 23-ին տարածել է Սպիտակ տունը։
Անցած տարի աշխարհում մահապատիժների թիվը 2020 թվականի համեմատությամբ 20 տոկոսով աճել է դատավարությունների եւ դատավճիռներն ի կատար ածելու վերսկսման ֆոնին, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին ասված է Amnesty International ոչ կառավարական կազմակերպության՝ մայիսի 24-ին հրապարակված զեկույցում։
ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրը տենդի ախտանիշներով առավազն 134 510 մարդ են հայտնաբերել, այդ դեպքերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել է ավելի քան 2,94 միլիոն: Մայիսի 24-ին այդ մասին հաղորդել է Yonhap գորակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ։
Մեծ Բրիտանիայի առողջապահական հարցերով գործակալությունը հայտնել է, որ երկրում արձանագրվել է կապիկի ծաղիկի 36 նոր դեպք:
«Ռոսավիացիա»-ն 15-րդ անգամ երկարացրել է Ռուսաստանի հարավի 11 քաղաքների օդանավակայաններում թռիչքների արգելքը, այժմ արգելքը երկարացվել է Մոսկվայի ժամանակով մինչեւ մայիսի 31-ը ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ի։
«Դա ամենամեծ միֆն է: 2021թ. Հայաստանի հանրության ներկայացուցիչներն էին այդ 680 հազար մարդիկ, որ ընտրեցին Փաշինյանին: Ո՛չ, Հայաստանի հանրությունն է որոշելու: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն իրեն այդ հարցը տա՝ ինքը ուզո՞ւմ է ունենալ անկախ պետություն, դրոշ, հիմն, այբուբեն, իր երեխաներն ապրեն ապահով, առանց վախի, որ նրանց փողոցում այլ ազգի ներկայացուցիչները կարող են նեղացնել, թե՞ չի ուզում: Բոլորս ենք որոշելու: Դա նույնն է, որ ասես՝ ընտանիքի բյուջեն ընտանիքի հայրն ու մայրը չեն որոշում, այլ՝ տասներորդ հարկի հարևանը: Մեր երկրի տերը մենք ենք, մի՛ հավատացեք նման բան ասողներին»:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր միկրոբլոգում գրել է։
Նրա որակմամբ, իդեալականն այն կլինի, որ նախկին վիճակին վերադառնա Ուկրաինան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն է: