COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 526 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 24-ի առավոտվա դրությամբ կազմել է 526 միլիոն 96 հազար 854: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 278 հազար 675 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան:
Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 83 միլիոն 390 հազար 587 եւ 1 մլն 2 հազար 377, Հնդկաստանում՝ 43 միլիոն 140 հազար 68 եւ 524 հազար 490, Բրազիլիայում՝ 30 միլիոն 803 հազար 995 եւ 665 հազար 891, Ֆրանսիայում՝ 29 միլիոն 551 հազար 335 եւ 148 հազար 955, Գերմանիայում՝ 26 միլիոն 109 հազար 965 եւ 138 հազար 485, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 448 հազար 854 եւ 178 հազար 744:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մայիսի 24-ի առավոտվա դրությամբ կազմել է 808,5:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3075, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3091, Ֆրանսիայում՝ 2257, Գերմանիայում՝ 1646, Մեծ Բրիտանիայում 2596 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: