Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում մեկ օրում տենդի ախտանիշներով ևս 134.000 մարդ են հայտնաբերել

ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրը տենդի ախտանիշներով առավազն 134 510 մարդ են հայտնաբերել, այդ դեպքերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել է ավելի քան 2,94 միլիոն: Մայիսի 24-ին այդ մասին հաղորդել է Yonhap գորակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ։

Տենդով հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել է 2,54 միլոն բնակիչ, 400 հազարը բուժում է անցնում: Անցած օրը ոչ ոք չի մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը մնացել է 68-ի մակարդակում: Ինչպես կարծում են Սեուլում, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանիշներով անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճառով:

«Հակահամաճարակային պայքարի համակարգի առավելագույն մակարդակի սահմանումից հետո մի քանի օր անց հիվանդացությունն ու մահացությունը կտրուկ նվազել են, իսկ ապաքինվածների թիվն աճել է, ինչը հանգեցրել է համավարակի տարածման նկատմամբ արդյունավետ վերահսկողության եւ կայուն իրադրության պահպանման»,- ասված է ԿԿՀԳ-ի հաղորդագրության մեջ: Հիվանդացածների օրական աճն օրական 200 հազարից պակաս է երրորդ օրն անընդմեջ: ԿԺԴՀ-ի բնակչությունը մոտավորապես 24 միլիոն է, գրում է Yonhap-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս