Ռուսաստանի հարավի 11 քաղաքներում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև մայիսի 31-ը
«Ռոսավիացիա»-ն 15-րդ անգամ երկարացրել է Ռուսաստանի հարավի 11 քաղաքների օդանավակայաններում թռիչքների արգելքը, այժմ արգելքը երկարացվել է Մոսկվայի ժամանակով մինչեւ մայիսի 31-ը ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ի։
Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին: «Ռոսավիացիա»-ում ավանդաբար հավելել են, որ Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով:
Մայիսի 18-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հաղորել է, որ այդ քաղաքներ տոմսերի վաճառք չի լինի մինչեւ հունիսի վերջը: Մայիսի 13-ին Ղրիմի տուրիստական բիզնեսի ներկայացուցիչները եւ հյուրանոցատերերը կառավարությանը կոչ են արել՝ շտապ կարգով օժանդակել տարածաշրջանի առողջարանային սեզոնին. ինքնաթիռները չեն թռչում Սիմֆերոպոլ, իսկ երթեւեկող գնացքները չեն բավականացնում բոլոր զբոսաշրջիկներին տեղափոխելու համար, հողորդել է «Ինտերֆաքս»-ը: