168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Երիտասարդական կառույցի անդամ Տիգրան Վարդանյանն անդրադառնալով հայկական կողմի լռությանն ու իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանություններին՝ նախ հիշեցրեց, որ Ադրբեջանն այսօր անցակետ է տեղադրել ՀՀ-ին պատկանող այն տարածքում, որը որոշ ժամանակ առաջ փակել էր, և բացեց միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ տվեց այս տարածքի ադրբեջանական անվանումը։
Սյունիքում ստեղծված անհասկանալի իրավիճակը չի հանգուցալուծվել, ավելին՝ այդ ուղղությամբ պետության կողմից արվող քայլերի մասին պահպանվում է խորհրդավոր լռություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացել է, քանի որ երեկ ողջ օրվա ընթացքում շփվել է աշխատակցի հետ, ով հիվանդացել է կորոնավիրուսով: Այդ մասին ՌԴ նախագահը տեղեկացրել է կառավարության անդամների և «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարների հետ տեսակապով անցկացված խորհրդակցության ընթացքում:
Թուրքիայում իշխող իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) պաշտպանում է լայիցիզմը (աշխարհիկությունը) և պնդում, որ խոսք անգամ լինել չի կարող Թուրքիայի սահմանադրությունից լայիցիզմի սկզբունքը հեռացնելու մասին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին Report լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Թուրքիան 2021-2022թթ. պատրաստվում է Ուկրաինային վաճառել 4 միավոր թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
44-օրյա պատերազմից հետո փաստացիորեն չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելուն ուղղված քայլեր են իրականացվում աշխարհաքաղաքական որոշ շրջանակների կողմից:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և քաղաքական կարգավորմանը՝ համոզված լինելով, որ միայն հիմնախնդրի համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:
Փաշինյան-Էրդողան ուղերձների փոխանակումից, իսկ ավելի ճիշտ՝ Թուրքիայի կողմից պայմանների հստակեցումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարն է ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գլխավոր պայմանը: Փաստորեն ակնհայտ է դառնում, որ այն, ինչ իրականում պայման է, ՀՀ իշխանությունները ներկայացնում են որպես դրական ուղերձ` հասարակությանը փորձելով նախապատրաստել հնարավոր գործընթացների հայ-թուրքական հարաբերություններում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշենբեում կայանալիք ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով՝ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտության պատճառով: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նրա տեղակալ- ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թաիրովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնել են Թուրքիա:
Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զանգեզուրով անցնող ճանապարհին արգելքներ ստեղծելով՝ Ադրբեջանը կտրում է Հայաստանի կարևոր զարկերակը։ Այն ուղղված չէ Իրանի դեմ, ինչպես պնդում է ՀՀ մոլորված մամուլը, այլ՝ Հայաստանի։
Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից (Թբիլիսից 150 կիլոմետր) 25 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը ներկա իրադրության պայմաններում ի վիճակի չէ գրոհներ իրականացնել Աֆղանստանից սահմաններից դուրս: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով հետախուզության տվյալները։
Ադրբեջանի Ռազմական դատախազության քննության վերահսկման բաժնի ղեկավար, արդարադատության գնդապետ Մեհդի Հուսեյնզադեն հայտնել է, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում երեք ռազմական դատախազություն է ստեղծվել:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցով ժամանել է Մոսկվա. նախօրյակին նրա հետ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ:
Սեպտեմբերի 14-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ:
Ա. Ադիբեկյանի խոսքով, որևէ երաշխիք չկա, որ մոտ ապագայում ադրբեջանցիները մեր իսկ տարածքում ՀՀ քաղաքացիներին չեն կանգնեցնի ու փաստաթղթեր չեն ուզի. «Ինչո՞ւ չպետք է կանգնեցնեն, եթե այդ իրավունքը նրանց տվել է ՀՀ իշխանությունը: Մեր իշխանությունն ասում է՝ եղբա՛յր, ինչ ուզում ես, արա, տեր եմ, ես իմ ժեխին կպահեմ, ուշադրություն կշեղեմ, կխաբեմ, կշողոքորթեմ: Սա է դրվածքը թե՛ գլոբալ, թե՛ լոկալ, թե՛ մասնավոր առումներով»:
Առնվազն 240 կալանավոր է փախել զինված հարձակման արդյունքում, որը կատարվել էՆիգերիայի հյուսիսային Կոգի նահանգի բանտի վրա: Այդ մասին հաղորդել է Channels Television հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերիայի ուղղիչ հաստատությունների ծառայության ներկայացուցչին։
ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանում առաջինը վայրէջք է կատարել պակիստանյան ավիաուղիների առեւտրային չվերթը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության (Gelecek Partisi) նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Դիարբեքիր կատարած այցի ժամանակ խոսել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ներսում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
«Թալիբան» շարժումը պատրաստվում է Աֆղանստանի համալսարանների ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին:
Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:
«Մռավի լեռներով արդեն տրանսպորտային միջանցք են բացում, ինչպես նաև միջազգային օդանավակայաններ են բացվում, որոնք կրկնակի նշանակությամբ են՝ և՛ խաղաղ և՛ ռազմական»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
«Այդ քայլն իրականացնում ենք, նույնիսկ եթե պահանջվի տեխնիկական բանակցություններ թալիբների հետ»,-ընդգծել է Մաասը:
Եգիպտոսը նախատեսում է առաջիկա ամիսներին բացել ևս երկու զբոսաշրջային քաղաք: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հակահրթիռային պաշտպանության գործակալությունը սեպտեմբերի 12-ին անցկացրել է ցամաքային բազավորման կատարելագործված կալանող հրթիռի առաջին հաջող փորձարկումը: Այդ մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SUPRI) տվյալների համաձայն՝ 2011-2020 թթ․ Իսրայելը Ռուսաստանից հետո Ադրբեջանին ամենաշատ զենք մատակարարած երկիրն է։ Ընդ որում՝ 2016-2020 թթ․ Իսրայելից զենքի վաճառքն Ադրբեջանին աճել է՝ կազմելով Իսրայելից զենքի արտահանման ամբողջ ծավալի 17 տոկոսը։
Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտնել են ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին:
Թբիլիսիում եւ Քութայիսում երեք մարդ է ձերբակալվել հրաձգային զենքի ու զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ՆԳ նախարարությունը: