Բայդենը Կոլումբիան ներառել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆի հիմնական դաշնակիցների թվում
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես Կոլումբիային տրամադրել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ: «Իմ՝ որպես նախագահի լիազորությունների շրջանակներում (…) ես Կոլումբիան ներառում եմ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնաիցների թվում»,- ասված է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի հուշագրում, որը մայիսի 23-ին տարածել է Սպիտակ տունը։
Կոլումբիային համապատասխան կարգավիճակ տրամադրելու՝ իր մտադրության մասին Բայդենը հայտարարել է մարտին: Ինչպես նշված է Պետական դեպարտամենտի կայքում, այս կարգավիճակը նշում է սերտ հարաբերությունները երկրների միջեւ եւ «(Վաշինգտոնի) օտարերկրյա գործընկերներին որոշակի առավելություններ է ընձեռում պաշտպանական առեւտրի բնագավառում եւ համագործակցության անվտանգության ոլորտում, բայց ըստ որում «չի ներառում անվտանգության բնագավառում ոչ մի կարգի պարտավորություններ» ԱՄՆ-ի կողմից այս կամ այն պետության հանդեպ, որոնք դասված են ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցների թվում:
Ներկայումս ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցերի կարգավիճակ ունի շուրջ 20 երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: