Նիգերիայի հյուսիսի Կացինայի նահանգի մի քանի գյուղերի վրա անհայտ զինված անձանց հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 100-ի։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի ինքնիշխանությունն այս տարածքների նկատմամբ ունի համապատասխան միջազգային իրավական ձևակերպում և կասկածի ենթակա չէ:
Հոդվածում Ալյոնա Մելքումյանի, Սամվել Նարիմանյանի, մայոր Առուշանյանի ընտանիքների օրինակով ներկայացվում է առօրյան շրջափակված Արցախում:
Պերուի հարավում հեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել: Հեղեղներից տուժել են մի շարք քաղաքներ Արեկիպա նահանգի Կամանա շրջանում:
Ֆրանսիայի իշխանություններն ակնկալում են, որ այսօր ողջ երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին կմասնակցի 900 հազարից մինչև 1 միլիոն մարդ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Դեռևս փետրվարի 7-ին բռնկված հրդեհի ծավալը զգալիորեն ավելացել է և մարել չի հաջողվում։
Գերմանիան իր հերթին համակարգում է օգնությունը ԵՄ գործընկերների հետ և պատրաստվում է Թուրքիա ուղարկել գեներատորներ, վրաններ, տաք ծածկոցներ:
Երկրի նախագահ Էրդողանի խոսքով և ՄԱԿ- գնահատմամբ՝ այն ամենաուժեղն Է դարձել 1939 թվականից ի վեր:
Ադրբեջանը, Արցախը շրջափակելուց ի վեր, փետրվարի 6-ին արդեն 6-րդ անգամ փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։
Կան հազարավոր վիրավորներ:
Հաստատությունը ժամանակավորապես չի գործի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ:
Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ընտանիքի հարազատները։
2023 թվականի սկզբի տվյալներով Վրաստանի բանտերը 81,9 տոկոսով լեփ լեցուն են դատապարտյալներով, քրեակատարողական հիմնարկներում այսօր պահվում է 9 հազար 542 կալանավոր, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը հայտարարել է, որ Ֆրանսիան չափազանց մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ «Մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, որ մարդասիրական պարենային օգնություն հասցվի։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա»,- ասել է նա։
Վրաստանից թեթև մարդատար ավտոմեքենաների արտահանման գումարն աճել է 98 տոկոսով։ Տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ տարածել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Իտալական ու իսպանական պարբերականներին Արցախի պետնախարարը ներկայացրել է իրավիճակը
«Երբ դու ընդունում ես մի փաստաթղթի հնարավոր տարբերակ, ըստ որի՝ պաշտոնական Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի փոխհարաբերությունները պետք է լինեն տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների և կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև հարաբերությունների տրամաբանության շրջանակում, և ինչ-որ միջազգային երաշխիքներ պետք է լինեն այդ հարաբերությունները տեսանելի մակարդակի դուրս բերելու, դա նշանակում է, որ ընդունել ես Ադրբեջանի սուվերենությունն Արցախի նկատմամբ»,- շեշտեց նա:
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: «Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով շրջափակման վերացման նպատակով […]
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է.
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է:
Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 538-ի: Այս մասին հայտնում է Սիրիայի առողջապահության նախարարությունն ու հավելում, որ տուժածների թիվը 1353 է:
«Կա՞ պատմության մեջ գեթ մեկ դեպք, երբ եվրոպացի մի զինվոր եկել և մեր սահմանն է պաշտպանել։ Եթե Ռուսաստանը համարում եք մեր ոխերիմ թշնամին, իսկ ռուս խաղաղապահներն էլ իրենց գործառույթը չեն կատարում, այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը զենքով չի գրավում Ստեփանակերտը, եթե չի գրավում, նշանակում է, որ պետք է Հայաստանն աշխատի այդ երկրի հետ. առաջարկի ռուսական և ադրբեջանական կողմերին կնքել տարածաշրջանային կապուղիների վերաբերյալ պայմանագիր, որով կսահմանվեն այն անցագրային ռեժիմները, որոնցով պետք է գործեն այդ կապուղիները»։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հորդորել է պատրաստ լինել երկրաշարժի հետևանքով զոհերի ու վիրավորների թվի աճին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ:
Այս պահին Թուրքիայի միջուկային անվտանգության վրա երկրաշարժերը ոչ մի ազդեցություն չեն թողել: Այս մասին նշում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):
Հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։
Ղազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել: Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։