Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Դռնփակ հանդիպմանը թուրքական կողմից ներկա են եղել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթեին Ալթունը, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, ինչպես նաև ազգային հետախուզական ծառայության ղեկավար […]
Ռուսաստանի պետդուման հունիսի 30-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները՝ ՌԴ-ում նրանց կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու պարագայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆերդինանդ Մարկոս Կրտեսրը, որը 31,6 միլիոն ձայն է ստաել ընտրություններում, երդում է տվել որպես Ֆիլիպինների 17-րդ նախագահ: Արարաողությունը, որը տեղի է ունեցել Մանիլայի Գեղեցիկ արվեստների ազգային թանգարանի մոտ, հունիսի 30-ին հեռարձակել է նախագահական հեռարձակման շտաբը։
Իտալիան պետք է ՆԱՏՕ-ի Հակազդման ուժերի թվաքանակի մեծացման շրջանակներում իր զորակազմն ավելացնի մինչեւ 10 – 15 հազար մարդ: Հունիսի 29-ին այդ մասին գրում է La Stampa թերթը՝ չամրապնդելով այդ գնահատումը պաշտոնական տեղեկատվությամբ։
Ամերիկյան Tesla Inc-ը փակում է Սիլիկոնյան հովտի գրասենյակներից մեկը եւ ազատում շուրջ 200 աշխատակիցների: Այդ մասին հաղորդել են The Wall Street Journal (WSJ) հրատարակության իրազեկ աղբյուրները:
Նշվում է, որ էստոնացին վարակվել է տվյալ հիվանդությամբ արտերկրում։
«Մարդկանց էմոցիաներն են օգտագործում՝ քաղաքական գործընթացներում։ Փաշինյանի նպատակն է՝ հանել Գյումրու ռուսական ռազմաբազան, հետո տեղակայել այստեղ թուրքականը։ Կրկնում եմ՝ Հայաստանում չի լինելու ՆԱՏՕ-ի զորք. Փաշինյանը հանում է ռուսական ռազմաբազան՝ տեղը թուրքականն ունենալու համար»
Ալիևի ցանկացած անդրադարձ Ադրբեջանի համար այդքան ցանկալի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ ուղիղ սպառնալիք է Հայաստանին ու գործող իշխանությանը: Օրեր առաջ Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ալիևը կրկին հայտարարել է, որ այդ միջանցքի շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» հիմնարար տարրերից մեկն է: «Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է Ալիևը։
ՆԱՏՕ-ի հետ Ասիա-Խաղաղօվկիանոսյան գործընկերության (АР4) երկրների առաջնորդները քննարկել են միջազգային իրավիճակը և դաշինքի հետ համագործակցության խնդիրները, տեղեկացրել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Չինաստանը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի ներքաշմանը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) գործերին, ինչպես նաեւ այնտեղ այդ դաշինքի նմանօրինակի ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:
Ակնհայտ է, որ մեր ներկայացրած կանխատեսումներից շատերն այսօր իրականություն են դարձել, իսկ բարձրաձայնած ռիսկերը ոչ միայն չեն վերացել, այլ ավելի են խորացել։
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Հատուկ հպարտ քաղաքացիների համար
«Ես փաստում եմ, որ Բերձորում ապրում է մի քանի հարյուր մարդ, գիտեմ, որ ապրում է մի քանի տասնյակ դպրոցահասակ երեխա և ավելի փոքր տարիքի երեխաներ։ Իրականում այնտեղ ապրում են այն մարդիկ, որոնք չկարողացան գտնել այլ հայրենիք, որովհետև իրենց հայրենիքը դա է։
Մեծ Բրիտանիան գազի լուրջ անբավարարության դեպքում կարող է դադարեցնել դրա մատակարարումը մայրցամաքային Եվրոպային:
ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները նոր համանախագահ ունի:
Ջերմորեն շնորհավորում եմ Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Լիահույս եմ, որ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումից հետո Ձեր հետագա պաշտոնավարումը մեծապես կնպաստի մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում բարեկամ Լիբանանի կայունացմանը և հետագա զարգացմանը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Եվրոպայում ԱՄՆ-ի հինգերորդ բանակային կորպուսի մշտական շտաբ ստեղծել Լեհաստանում։
Մադրիդում հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի փակ հանդիպումը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կշարունակեն իրականացնել զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային այնքան, որքան պահանջվի:
Ռուսաստանը ձգտում էր հասնելու Եվրոպայի «ֆինլանդականացման», այսինքն՝ չեզոք կարգավիճակով երկրի ձեռքբերման՝ հարեւան պետության նկատմամբ լոյալ քաղաքականությամբ, բայց դրա փոխարեն կստանա «նատոյականացում»:
Գերմանիան երբեք չի մտադրվել հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից: Այդ մասին ԳԴՀ-ի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը հայտնել է հունիսի 29-ին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Զահիր Ահմեդ Բաբար Սիդհուի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։
Հրավերը, որը ՆԱՏՕ-ի երկրները Մադրիդի գագաթնաժողովում հրապարակել են դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու վերաբերյալ, ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները մնում են բաց: Այդ մասին գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ հայտարարության մեջ:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հունիսի 29-ին ժամանել է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելեսկիի հետ: «Նախագահ Վիդոդոն տիկնոջ հետ հատուկ գնացքով Լեհաստանից ժամանել է Կիեւ»,- ասված է Ինդոնեզիայի ղեկավարի վարչակազմի՝ տարածված հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զորախմբերն ուժեղացնելու միջոցառումների մասին։
Նախօրեին Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մադրիդում այս օրերին ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը:
Եվրամիությունը պետք է ապագայում ինքնուրույն կարգավորի անվտանգության հետ կապված հարցերը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեխտը հունիսի 29-ին իսպանական El Mundo թերթում հրապարակված հայցազրույցում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է ավելացնեն ռազմական կարիքների համար ծախսերն Ուկրաինայի իրադարձությունների լույսով: Հունիսի 29-ին այդ մասին հաղորդել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի ճառից մեջբերումները, որով նա հանդես կգա Մադրիդում դաշինքի գագաթնաժողովին։
Թուրքիան Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնել է պաշտպանել դաշինքին անդամակցելու շուրջ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը:
Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի երեք նոր հաստատված դեպքի մասին: