![](/banners/BeFunky-design.jpg)
Հալեպի Կիլիկյան երկրորդական վարժարանը երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ է կրել
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/1103496.jpg)
Հալեպի Կիլիկյան երկրորդական վարժարանը փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ է կրել:
Այս մասին տեղեկանում ենք Բարիո հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից:
Գրառման մեջ նշվում է, որ վարժարանի տնօրինությունը որոշել է փակել հաստատությունը, մինչև որ համապատասխան մարմինները կստուգեն և կգնահատեն կառույցի կայուն մնալու հավանականությունն ու անհրաժեշտ վերանորոգում կկատարեն: