Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ Արցախի հարցի լուծումը մի քանի սերունդներ պետք է լիներ հարցի չլուծման մեջ: «Դա ունենալու էր իր գինը, բայց այդ գինը պետք է վճարեինք: Հիմա, որ եկան ու փորձեցին ինչ-որ լուծումներ բերել, ինչ-որ մի բանով դրական լուծում եղա՞վ: Պարենային անվտանգությունը վնասեցին, քանի որ չկան այն տարածքները, որոնք մեզ […]
Մեր պետության սրբազան հողում անբռնազբոս լյտիությամբ տեղակայված են Բաքվի բռնապետական վարչախմբի զինված բաշիբոզուկները։
Փոխվարչապետ և գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբը նույն պաշտոնում է նշանակվել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի կառավարությունում: Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է:
Արձանագրվել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև շարունակական բնույթ ունեցող բարձր մակարդակի փոխայցելությունները և հանդիպումներն արդյունավետ երկխոսության վառ վկայությունն են:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը
Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։ Երկաթուղու և ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլին պահպանել է իր պաշտոնը նոր վարչապետ Ռիշի Սունակի կառավարությունում: Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։
«ՀՀ իշխանությունները ՀՀ-Սփյուռք ֆեյք նախաձեռնություն են կազմակերպում՝ ցույց տալու համար, որ իրենք կարող են հավաքել Սփյուռքը, սակայն հերթական անգամ խաբում են հայ ժողովրդին, սխալ է, սուտ են խոսում կրկին»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացվելիք Հայաստան-Սփյուռք գագաթնաժողովին, որը կրելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողով անվանումը:
ԵՄ էներգետիկայի նախարարները աջակցություն են հայտնել տարածաշրջանի համար գազի համատեղ գնումներին՝ մինչև հաջորդ ձմռանը պահեստարանները լցնելու համար:
68 տարեկան հասակում մահացել է Պենտագոնի նախկին ղեկավար Էշթոն Քարթերը, ով գերատեսչությունը ղեկավարել է 2015-2017 թվականներին: Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտարարություն է տարածել նրա նախկին ներկայացուցիչ Փիթեր Կուկը:
Քիչ առաջ Ազգային ժղովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ «Փաշինյանը ստորագրելու է նոյեմբերի 9-ից ավելի շատ զիջումով փաստաթուղթ», ապա պատռեց ձեռքին պարզած փաստաթուղթը:
Ադրբեջանին՝ հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից և հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը, որը երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ (Գլուխ I, հոդված 2),
Նրա կարծիքով, Եվրոպան «ավելի արդյունավետ ինտեգրման կարիք ունի մեծ մարտահրավերներին դիմակայելու համար»
168.am-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանն անդրադառնալով վերը նշված հարցերին՝ նախ նշեց, որ Վրաստանն իր միջնորդական առաքելության մասին բազմիցս է նշել։ Եվ ոչ միայն 2020 թվականի արցախյան պատերազմից հետո, այլև դրանից առաջ էլ Վրաստանի նախագահը նշել է, որ կարող են Թբիլիսին դիտարկել որպես հարթակ՝ հանդիպումներ, խորհրդակցություններ անցկացնելու և առհասարակ տարբեր ֆորմատների համար։
Երեկ պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մակրոնին հոկտեմբերի 24-ին ընդունել է Վատիկանում:
Այո՛, նա նաև քննադատում է այսօրվա Հայաստանի թուրքամետ իշխանությանը, բայց երբեք չի անցնում կոռեկտության սահմանները։ Կ․ Զատուլինն արժանանում է նույն վերաբերմունքին, ինչ սփյուռքահայ Մուրադ Փափազյանն ու այլ գործիչներ։ Եթե Հայաստանում քննադատողներին բռնապետիկի հրահանգով քր․ մեղադրանքներ են թխվում, կալանավորվում, ապա արտերկրի գործիչներին արգելվում է Հայաստան մուտք գործել։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի խնդիրների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Թագավորի հետ հանդիպումից հետո Ռիշի Սունակը մեկնել է վարչապետի նստավայր, որտեղից ուղերձով կդիմի Միացյալ Թագավորության ժողովրդին:
Թուրքիայի նախագահի «խոսափողի» համբավն ունեցող թուրքական «Sabah» թերթի կայքը հոդված է հրապարակել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» գրեց, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
Իսրայելի կշարունակի գործել նրանց դեմ, ովքեր փորձում են վնաս հասցնել իր քաղաքացիներին, ահաբեկիչների համար ապաստան-քաղաքներ Հորդանան գետի Արեւմտյան ափին «չկան եւ չեն լինելու»:
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ-ում հայամետ լոբբիստ Կոնստանտին Զատուլինն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Պետդումայի պատգամավորական պաշտոնական էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Հայաստանի Հանրապետություն մուտքի «անցանկալիության» մասին։ Այս մասին հաղորդագրություն են տարածել Պետդումայի պատգամավորի պաշտոնական կայքերն ու սոցցանցերը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմից հայտնել են, որ Վրաստանի նախագահին չեն տեղեկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին:
Եվրոպական Միության նախարարների խորհուրդը հաստատել է բոլոր էլեկտրոնային սարքերի համար մեկ լիցքավորիչի մասին օրինագիծը։
«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից շրջանառվում է տեղեկատվություն, որ 2021թ․ մայիսից ի վեր Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 127 քառակուսի կիլոմետր կամ 12․700 հեկտար տարածք։ Որպեսզի տեսանելի լինի՝ ինչի մասին է խոսքը, նշեմ, որ սա գրեթե ամբողջ Երևանի չափ տարածք է, կամ, ասենք, երկու անգամ մեծ է Սան Մարինո պետությունից, գրեթե հավասար է Լիխտենշտեյն պետության տարածքին, ում հետ երբեմն Հայաստանը ֆուտբոլ է խաղում, մեկ-մեկ էլ ոչ ոքի ավարտում։
Գերմանիայի նախագահին հաջողվել է Ուկրաինայում հայտնվել միայն երրորդ փորձից:
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինն այս պահին նիստի է մասնակցում և չի մեկնաբանում քիչ առաջ տարածված՝ իր մուտքը ՀՀ արգելելու մասին տեղեկությունը: Այս մասին 168.am-ին փոխանցեցին Զատուլինի գրասենյակից: