«2 հայ զինծառայողների վերաբերյալ պատասխան ակնկալում ենք այսօր կամ առաջիկա օրերին». Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

Մայիսի 26-ին Ադրբեջանի կողմից  առևանգված երկու հայ զինծառայողների փաստի առնչությամբ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

168.amգրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանից հետաքրքրվեց՝ այս պահին ՄԻԵԴ-ից որևէ պատասխան ստացե՞լ են, և սահմանվա՞ծ է որևէ ժամկետ՝ պատասխան ստանալու համար։

«2 հայ զինծառայողների վերաբերյալ կիրակի ենք ուղարկել մեր դիմումը, ժամկետը պետք է ասի դատարանը. մեզանից կախված չէ, դատարանն է որոշում։

Կարդացեք նաև

2 հայ  զինծառայողների վերաբերյալ պատասխան ակնկալում ենք այսօր կամ առաջիկա օրերին»,- կարճ մեկնաբանեց Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը փետրվարին հրավիրված  ասուլիսի ընթացքում ասել էր, որ այդ պահի դրությամբ ՄԻԵԴ-ում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» 4 գործ կա։ Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդող 2 ամիսների ընթացքում կատարված դեպքերին, երկրորդը՝ գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդը՝ ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի ներկայության մասին է և դրանով իսկ՝ մարդու իրավունքների խախտման, իսկ չորրորդը ներառում է 2022-ի մարտին Փառուխում տեղի ունեցած դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների դեմ ապօրինի դատավարություններին, Եղիշե Կիրակոսյանն ասել էր, որ  դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել։ Նոր ապացույց ի հայտ գալու դեպքում կդիմեն դատարան:

Տեսանյութեր

Լրահոս