Բաժիններ՝

Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում

Թուրքիան համարվում է բանտարկյալների թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիր Եվրոպայում։ Թուրքիայում 100․000 բնակչից 356 հոգին գտնվում են բանտերում։ Մինչդեռ Եվրամիության (ԵՄ) երկրներում այդ ցուցանիշը 106 է։ Բանտարկյալների թվով Թուրքիան գրեթե երեքուկես անգամ գերազանցում ԵՄ երկրներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ ԵՄ վիճակագրական գրասենյակի՝ Եվրոստատի 2021-ի տրամադրած տվյալների համաձայն՝ Թուրքիայի բանտերում եվ դատապարտյալների, եվ նախնական կալանքի տակ գտնվողների թիվը կազմում է 298․000։ Այս ցուցանիշով Թուրքիան ԵՄ երկրների մեջ առաջին տեղն է զբաղեցնում, իսկ վերջին տեղերը զբաղեցնում են Ֆինլանդիան եվ Սլովենիան։

Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին 7 տարում Թուրքիայի բանտերում դատապարտյալների և կալանավորվածների թիվը աճել է ռեկորդային կերպով։

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի և արդարադատության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, եթե 2011-ին բանտարկյալների թիվը 128․000 էր, ապա 2022-ի վերջին այն հասել է 341․000-ի։

2022-ի վերջին Թուրքիայում բնակվող 12 տարեկան և բարձր տարիքի յուրաքանչյուր 100․000 բնակչից 485-ը գտնվում է բանտերում։ Այսինքն յուրաքանչյուր 1000 մարդուց 4․9%-ը բանտարկված է։ 2022-ի վերջին գողության պատճառով քրեակատարողական հիմնարկ է մուտք գործել դատապարտյալների 24․4%-ը։ Դա էլ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր չորս դատապարտյալից մեկը կատարել է գողություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս