Բաժիններ՝

Իրանում հայտարարել են ռազմական և պաշտպանական տեխնիկա արտահանելու պատրաստակամության մասին

Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանմանը: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։

«Իսլամական Հանրապետության պաշտպանական և ռազմական ներուժը ներկայացնելն ու համատեղ օգտագործելը կարող է զարգացնել երկրի պաշտպանական կապերը և ամրապնդել (խմբ.՝ ոչ բարեկամական ուժերի) զսպումը… Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանման, ինչպես նաև կրթության, զորավարժությունների անցկացման ու գործնական մեթոդներով ձեռք բերված փորձի փոխանցման ոլորտում», – Բաղերիի խոսքը մեջբերում է Young Journalists Club (YJC) գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031