Բաժիններ՝

Երկրաշարժից տուժած շրջանների մեծ մասում հաղթել է Էրդողանը

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է փետրվարյան երկրաշարժից տուժած 11 նահագներից 9-ում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Հաթայ նահանգում Էրդողանը հավաքել է 50.13, Քահրամանմարաշում՝ 75.76, Մալաթիայում՝ 71.96, Գազիանթեփում՝ 62.76, Ադիյամանում՝ 69.09, Օսմանիեյում՝66.21, Շանլըուրֆայում՝ 64.86, Էլազըղում՝ 70.27, Քիլիսում՝ 70.12 տոկոս ձայն:

Իսկ Ադանայում և Դիարբեքիրում Էրդողանը պարտություն է կրել՝ զիջելով ընդդիմադիր «Ազգ» դաշինքի թեկնածու, քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս