«Հիմա մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան 2020 թ. նոյեմբերի 9֊ի գիշերը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տատևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Քանի որ Փաշինյանը խնդիրներ ունի Ալիևի ելույթը հասկանալու հետ կապված, ասեմ իմանա Ալիևը տվել է այն խաղաղության բնութագիրը, որը մեզ առաջարկվում է «վիզը ծռած», «վերջնագրային» խաղաղություն` «Ալիևը ողորմած լինի» տրամաբանությամբ։

Դա այն իրավիճակն է, երբ Չերչիլն ասել է, երբ դու անպատվության ու պատերազմի մեջ ընտրում ես անպատվությունը, ստանում ես և’ անպատվություն և’ պատերազմ։ Փաշինյանի միակողմանի ու հակապետական զիջումները վտանգել են ոչ միայն 120.000 հայերի կյանքը, այլ հայոց պետականությունը։

Հիմա մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան 2020 թ. նոյեմբերի 9֊ի գիշերը ու դա Փաշինյանի քաղաքականության հետևանք է։ Այսքանից հետո մեկնելու՞ է Քիշնև ու պայմանագիր բանակցի…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031