
Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան․ վարորդը վիրավորվել է

Ադրբեջանական զինուժի կողմից սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը՝ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով։
Շտապօգնության մեքենայի գնդակոծման պատճառով վիրավորվել է վարորդը, որը չի կարողացել դիակները տեղափոխել Ստեփանակերտ։