
Չինական «Alibaba group»-ը Թուրքիայում 2 մլրդ դոլարի ներդրում է ծրագրում

Ինտերնետային տիրությում վաճառք իրականացնող Չինական «Alibaba group» ընկերությունը առաջիկայում պլանավորում է խոշոր ներդրում կատարել Թուրքիայում: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ սեպտեմբերի 16-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է ընկերության նախագահ Մայքլ Էվանսը:
«Ապագայում պլանավորում ենք 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրում կատարել»:
Սակայն ներդրումների համար հստակ ժամանակահատված այդպես էլ չի նշվել:
Ըստ Էվանսի՝ «Alibaba group»-ը արդեն իսկ շուրջ 1.4 մլրդ դոլարի ներդրում է կատարել Թուրքիայում՝ ինտերնետային տիրությում վաճառք իրականացնող թուրքական «Tredyol.com» կայքի միջոցով:
Նշենք, որ չինական ընկերությունը թուրքական «Tredyol» ընկերությունում ներդրումներ անելու որոշում էր կայացրել 2018-ին:
«Tredyol»-ի կողմից գործարար աշխարհի լուսաբանմամբ զբաղվող ամերիկյան «Bloomberg» թերթին փոխանցված տվյալների համաձայն՝ թուրքական ընկերության 76.1 տոկոսը պատկանում է «Alibaba group»-ին: