Սաուդյան Արաբիան արդարացրել է նավթի արդյունահանման կրճատումը երկարաձգելու որոշումը

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը պաշտպանել է թագավորության որոշումը՝ երկարաձգելու նավթի արդյունահանման կրճատումները՝ նշելով, որ այդ քայլը չի եղել գները բարձրացնելու փորձ։ Այս մասին հաղորդում է «Financial Times» պարբերականը։

Էր Ռիադը և Մոսկվան այս ամսվա սկզբին հայտարարել էին, որ նավթարդյունահանման և արտահանման ծավալների կրճատումը կպահպանեն մինչև 2023 թ․վերջը։ Այդ հայտարարությունից հետո Brent նավթի գինն աճել է ավելի քան 6 %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց գրեթե 95 ԱՄՆ դոլարի, ինչը ռեկորդային է այս տարվա համար։

«Խոսքը ոչ թե գների բարձրացման, այլ որոշումների ընդունման մասին է, որոնք ճիշտ են` ելնելով առկա տվյալներից», – հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը Կանադայի Կալգարի քաղաքում կայացած Նավթի համաշխարհային կոնգրեսում:

Նախարարն առաջվա պես ակնհայտ չի համարում համաշխարհային տնտեսության վերականգնումը, որը զարկ է տվել նավթի պահանջարկի աճի։

«Հարցն առաջվա պես այն է, թե ինչ տեղի կունենա Եվրոպայում աճի առումով: Հարցը նաև այն է, թե ինչ են անելու կենտրոնական բանկերը տոկոսադրույքների հետ և ինչպես իրեն կզգա ամերիկյան տնտեսությունն այն համատեքստում, ինչ տեղի է ունենում աշխարհում», – շարունակել է արքայազնը:

Նա նաև նշել է, որ վստահություն չկա Չինաստանում տիրող իրադրության նկատմամբ։

Աբդուլազիզ բեն Սալմանը նշել է, որ Սաուդյան Արաբիան կարող է անհրաժեշտության դեպքում արդյունահանման ծավալը կանոնավորել, սակայն «պետք է զգույշ լինել նման հարցերում»։

Ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության՝ նավթի արդյունահանման կրճատումների պատճառով տարվա մնացած ամիսներին նավթի համաշխարհային շուկաները «զգալի դեֆիցիտ» կունենան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930