1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել էր Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանը, և Մարգարայի անցակետը ուղիղ երեք տասնամյակ չէր գործում:
Դարչիաշվիլին համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման նպատակով Վրաստանը մտադիր է պահպանել և ավելի խորացնել երկկողմ ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ։
Փետրվարի 7-ին Պակիստանի Բելուջիստանի նահանգում երկու պայթյուն էր տեղի ունեցել թեկնածուների գրասենյակների մոտ, որի հետևանքով 28 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթներին մի քանի անգամ հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին, սակայն վերջիններս շարունակում են թիրախավորել Կարմիր ծովով և Ադենի ծոցով անցնող նավերը՝ նշելով, որ հարձակումները կդադարեն, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
ԵՄ երկրներից 2023-ին Սլովակիա արտահանումը, օրինակ, կազմել է 42 մլն 998.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 75.8 տոկոսով:
Կրեմլից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և ջերմորեն շնորհավորել արտահերթ նախագահական ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ․
Մեկ ամիս էլ չկա, որ ԿԺԴՀ-ն վերացրել է միջկորեական հարցերով զբաղվող գործակալությունները, քանի որ 2023 թվականի վերջին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջկորեական կապերը որակեց որպես «միմյանց թշնամի երկու պետությունների» հարաբերություններ:
Փոխնախարարը Երևանի գործընկերներին կոչ է արել կազմակերպությանը քննադատելու փոխարեն սկսել հասունացած հարցերի քննարկումը քաղաքական և փորձագիտական մակարդակներում։
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը ձեռնտու չէր լինի Հայաստանի համար, դա հակասում է Երևանի շահերին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Նախօրեին Ադրբեջանում կայացան դեկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևի հայտարարած արտահերթ նախագահական ընտրությունները։ Այս ընտրություններն Ադրբեջանում անցկացվեցին առանձնակի ոգևորությամբ, հաշվի առնելով այն փաստը, որ իշխանություններն ընտրատեղամասեր էին բացել նաև Արցախում։
Ըստ հրապարակման՝ աղմկահարույց հարցազրույցը կհրապարակվի փետրվարի 8-ին, Արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով փետրվարի 9-ին, ժամը 03։00-ին), Tucker Carlson.com կայքում։
Փետրվարի 7-ին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աշխատակիցները ռադիոակտիվ ջրի արտահոսք են արձանագրել ատոմակայանի տարածքում։
Էնթոնի Բլինքենը մերձավորարևելյան շրջագայության ընթացքում եղել էր նաև Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, Կատարում, Իսրայելում՝ փորձելով հասնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի:
Զոհերի հստակ թիվը չի նշվում, սակայն պարբերականը գրում է, որ բախման միջադեպերից մեկի ժամանակ սպանվել են ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Գի Ֆիլիպի առնվազն հինգ կողմնակիցներ։ Հաղորդվում է նաև նրա դեմ անհաջող մահափորձի մասին։
Եղանակը Վրաստանում կտրուկ վատացել է փետրվարի 6-ին: Երկրի արևմուտքում, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում տեղացել է մեծ քանակությամբ ձյուն, ինչը խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին` հրապարակային հարձակումների և քննադատությունների փոխարեն քննարկել ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փետրվարի 12-ին նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է։ Այդ մասին ռուսական «РИА Новости»-ին հայտնել է Անկարայում գտնվող դիվանագիտական աղբյուրը։
Ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածից Բաղդադում փետրվարի 7-ին զոհվել է «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան հրամանատար Աբու Բաքիր ալ Սաադին, որը պատասխանատու էր համարվում տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա «հարձակումները պլանավորելու և դրանց մասնակցելու համար»։
Թեպետ արդեն մոտ 3 տարի է՝ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է` որոշակի պարբերականությամբ նիստեր են անում, սակայն պարզվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։
Ադրբեջանցիները շարունակում են մեծացնել տեղեկատվական պատերազմի ծավալները՝ ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերության:
Ըստ հրամանատարության՝ «այս պահին չկան տեղեկություններ կողմնակի վնասների կամ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին»։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ինչպես նշված է փաստաթղթում, նախաքննության հիմնական նպատակն էր պարզել՝ արդյոք դիվերսիայի մեջ ներքաշված են եղել Շվեդիայի հպատակներ, և արդյոք Շվեդիայի տարածքն օգտագործվել է հանցագործությունը կատարելու համար՝ «դրանով իսկ ստեղծելով շվեդական շահերին կամ Շվեդիայի անվտանգությանը վնաս պատճառելու վտանգ»։
Ալիևի՝ այսօր Ստեփանակերտում բացված տեղամասում քվեարկելու, ընտրություններում «շռնդալից» հաղթանակի կերտման, առավել ևս՝ դրա բարձր ցուցանիշների ապահովման հարցում անուղղակի, բայց զգալի մասնակցություն ունի Նիկոլ Փաշինյանը։
Ցորենի արտադրանքով զբաղվող ֆերմերների ասոցիացիան պահանջում է երկարաձգել ներկրվող ալյուրի ներմուծման հարկը, իսկ ալյուր ներկրող ընկերություններից մի քանիսը կարծում են, այս ամենը միայն ցորեն ներկրողների համար ջերմոցային պայմաններ ստեղծելու նպատակ է հետապնդում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն ահազանգեց՝ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակույթն Արցախի Հանրապետությունում, Հայաստանը պետք է պետական մակարդակով այդ ամենը փորձի կանխել։
Չինական Chouzhou Commercial Bank-ը դադարեցրել է գործառնությունները ռուսաստանցի և բելառուսցի հաճախորդների հետ: «Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի»-ն` վկայակոչելով աղբյուրների:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է։
Ղրղզստանի լրատվական գործակալության՝ «KABAR»-ի տեղեկացմամբ՝ այդ երկրի նախարարների խորհրդի նախագահ Ակիլբեկ Ժապարովը փետրվարի 8-ից 10-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։
Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրող-վերլուծաբաններ։