Թուրքիան և Ղրղզստանը կհամագործակցեն մի շարք ոլորտներում

Ղրղզստանի լրատվական գործակալության՝ «KABAR»-ի տեղեկացմամբ՝ այդ երկրի նախարարների խորհրդի նախագահ Ակիլբեկ Ժապարովը փետրվարի 8-ից 10-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Ժապարովը կմասնակցի թուրք-ղրղզական միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի (KEK) 11-րդ նիստին, այնուհետև կհանդիպի պետական ​​մարմինների ղեկավարների և խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ այցի շրջանականերում կքննարկվեն եկկողմ տնտեսական ու առևտրային ոլորտներում համագործակցության հարցեր։ Նաև նախատեսվում է կառավարությունների միջև փաստաթղթերի ստորագրում։

Տեսանյութեր

Լրահոս