Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի հետ տնտեսական համագործակցության մասին օրենքը

Հյուսիսային Կորեան փետրվարի 7-ին կայացած ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության XXX լիագումար նիստում վերացրել է միջկորեական տնտեսական համագործակցության մասին օրենքը: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից

Նշվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության՝ այս քայլն արվել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերություններում աճող լարվածության ֆոնին:

Մեկ ամիս էլ չկա, որ ԿԺԴՀ-ն վերացրել է միջկորեական հարցերով զբաղվող գործակալությունները, քանի որ 2023 թվականի վերջին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջկորեական կապերը որակեց որպես «միմյանց թշնամի երկու պետությունների» հարաբերություններ:

Միևնույն ժամանակ երկու Կորեաների միավորման գործերի հարավկորեական նախարարության ներկայացուցիչը Yonhap-ին հայտնել է, որ օրենքի չեղարկումը նկատելիորեն սպասելի էր: Նա զգուշացրել է, որ այդ քայլը կհանգեցնի Հյուսիսային Կորեայի հետագա մեկուսացման: Գործակալության զրուցակիցը նաև ընդգծել է, որ միջկորեական տնտեսական համագործակցության մասին համաձայնագրերն անվավեր չեն դառնա Փհենյանի միակողմանի որոշման պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829