Բաժիններ՝

Պակիստանում ընտրատեղամասում հրաձգության հետևանքով ոստիկան է զոհվել

Առնվազն մեկ ոստիկան է զոհվել Պակիստանի սահմանային Թանկ տարածաշրջանում համընդհանուր ընտրությունների ժամանակ` ընտրատեղամասի վրա կատարված հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Թանկ տարածաշրջանի Կոտ Ազամ ընտրատեղամասում քվեարկության գործընթացը դադարեցվել է այն բանից հետո, երբ անհայտ զինված անձինք կրակ են բացել անվտանգության ծառայության աշխատակցի վրա, ինչի հետևանքով նա տեղում զոհվել է», – հաղորդել են տեղի լրատվամիջոցները։

Փետրվարի 7-ին Պակիստանի Բելուջիստանի նահանգում երկու պայթյուն էր տեղի ունեցել թեկնածուների գրասենյակների մոտ, որի հետևանքով 28 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։

Պակիստանի Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի և երկրի նահանգների օրենսդիր մարմինների ընտրությունները մեկնարկել են փետրվարի 8-ին ժամը 08.00-ին: Համընդհանուր ընտրությունների արդյունքներով կընտրվի Ազգային ժողովի 266 թեկնածու, որոնք հետագայում ձայների մեծամասնությամբ կընտրեն հաջորդ վարչապետին։ Միաժամանակ քաղաքացիները կընտրեն իրենց նահանգային խորհուրդների ներկայացուցիչներին, որոնք էլ իրենց հերթին կընտրեն նահանգների ղեկավարներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս