Հայկական կողմը կորուստներ չունի:
Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հունիսի 8-ին տեղի է ունեցել նորակազմ կառավարության 1-ին նիստը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակահարձակումն արդեն սկսվել է, սակայն Ուկրաինայի զինված ուժերի ճակատի ոչ մի հատվածում չեն հասել դրված նպատակներին:
«Այս թվերն ի ցույց են դնում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության թշվառությունը. Այս իշխանությունն այլևս չունի մեծամասնության աջակցությունը, բայց, միևնույն ժամանակ, դա չի կապիտալիզացվում»։
Հունիսի 5-7 տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Թուրքիան կհեռացվի անդամությունից, եթե «ահաբեկչության մեղադրանքով» բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը և ցմահ ազատազրկման դատապարտված Օսման Քավալան ազատ չարձակվեն»։
Հունիսի 9-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին ու ներկայացրել խաղաղության պայմանագրի ներկա իրավիճակը։
«Միասին» շարժումը Արցախի հարցով դիմում է ուղարկել Կրեմլ
«Հարավային Կովկասում յուրաքանչյուր կողմ կարող է օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական անհավասարակշռությունից ու անկայունությունից, ներկայումս դա Ադրբեջանն է փորձում անել բանակցային գործընթացից իր համար անցանկալի կետերը դուրս թողնելու նպատակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Արևմուտքում շարունակվող Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վայրիվերումներին։
Վլադիմիր Պուտին- «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք պարբերաբար հանդիպում ենք, շատ ուրախ եմ այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում: Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»:
Պուտինը ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին առաջարկել է մտածել կրթության ընդհանուր սկզբունքների և ստանդարտների ներդրման, գիտական ծրագրերի համակարգման, մասնագիտություններին ներկայացվող պահանջների միասնականացման, տեխնիկական և այլ առարկաների միասնական դասագրքերի ստեղծման շուրջ:
Ըստ աղբյուրներից մեկի՝ Բլինքենը Պեկին կմեկնի Մերձավոր Արևելքից. այժմ ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայում է, որտեղ արդեն տարբեր հանդիպումներ է ունեցել:
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացման հետևանքով առաջացած ջրհեղեղից առնվազն 13 մարդ է մահացել Խերսոնի մարզում, որի մի հատվածը վերահսկվում է Ուկրաինայի, մի հատվածն էլ՝ Ռուսաստանի կողմից: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է 5 հոգու մահվան մասին՝ նաև նշելով, որ ևս 13 մարդ անհետ կորած է:
Սոչիում Պուտինի և Լուկաշենկոյի զրույցը տեղի է ունեցել ոչ պաշտոնական միջավայրում՝ ՌԴ նախագահի «Բոչարով Ռուչեյ» նստավայրի պատշգամբում ընթրիքի ժամանակ։
Ըստ Balkan Insight-ի՝ միջոցառումները ներառում են Թուրքիայի հեռացումը Եվրոպայի խորհրդից:
Նեթանյահուն նաև հույս է հայտնել, որ շուտով կկարգավորվեն Սաուդյան Արաբիայի հետ Իսրայելի հարաբերությունները:
Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Հունիսի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավարությունը ծանոթացել են Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում նոր ռազմական օբյեկտներին։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի կարող Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «Չինաստանի՝ որպես աշխարհի խոշորագույն զարգացող երկրի կարգավիճակն ունի լիարժեք փաստական հիմունք և հաստատուն հիմք միջազգային իրավունքում, այդ կարգավիճակը չի կարող ջնջվել ԱՄՆ Կոնգրեսի մեկ օրինագծով», […]
Նրա խոսքով՝ դա կլինի սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։
Ըստ տեղեկությունների՝ այցի ընթացքում նախատեսված են Թուրքիայի ղեկավարի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նշվում է, որ այս միջոցառումը նման է երկկուսակցական 108 բանաձևին, որի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և հայկական հանձնախմբի ղեկավարությունը, որն այժմ ունի 88 համահեղինակ:
Նիստում անդրադարձ է կատարվել Սիրիայում, Կոսովոյում և Սուդանում առկա ճգնաժամային իրավիճակներին, ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, սիրիացի փախստականների հարցին և այլն:
Գուսևը հավելել է, որ մասնագետները որոշում են՝ արդյոք հարկավոր է տարհանել շենքի կամ տվյալ մուտքի բնակիչներին:
Գործակալության զրուցակիցը հայտնել է նաև, որ Նովայա Կախովկա քաղաքում ջրի մակարդակը 2 մետրով իջել է՝ հասնելով 10 մետրի
Եթե Բաքուն շարունակաբար օգտագործում է «միջանցք» եզրը Ադրբեջանից Նախիջևան կապող ուղու մասին խոսելիս, այն կոչելով «Զանգեզուրի միջանցք», ապա պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունը անընդունելի է, և Հայաստանը իր տարածքով անցնող որևէ միջանցք չի պատրաստվում տրամադրել:
Թրամփին նաև մեղադրում են արդարադատությանը խոչընդոտելու և կեղծ ցուցմունքներ տալու համար:
Ուրախ եմ վերադառնալ Ադրբեջան. հետաքրքիր հանդիպումներ այսօր, վաղը լավ քննարկումներ եմ ակնկալում
Բրիտանական «The Guardian» պարբերականը միգրանտների Եվրոպա անօրինական ներթափանցումը թույլ չտալու նպատակով Անգլիայի կողմից նատաձեռնված քայլերի վերաբերյալ նյութ է հրապարակել:
Ճապոնիայի պաշտպանության ուժերը վերանայում են դաջվածքների արգելքը, քանի որ փորձում են ավելացնել զինվորագրման մակարդակը արագ կրճատվող բնակչության շրջանում: Այս մասին հաղորդում է BBC-ն: