ԵՄ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պրոցեսի մի մասն է, բայց այն չի կարող ամբողջությամբ փոխարինել գործընթացին. միակ լուծումը դիվանագիտական տիրույթում է։ Հակամարտող կողմերը ցանկություն են հայտնել շարունակելու բանակցություններն, ու հաջորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում, որի հետ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում։
Երեկ 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մոտ 1 ամիս ՊԲ հրամանատար եղած Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում է կայացվել, վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։
Բորելը շեշտել է, որ դիտորդական առաքելությունն ակտիվ է միայն Հայաստանի պետական սահմանին, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս նմանատիպ առաքելություն տեղակայել իր սահմանի երկայնքով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերընտրությունից և երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո առաջին օտարերկրյա «կանգառը», ավանդույթի համաձայն, Հյուսիսային Կիպրոսն էր, որը ճանաչում է միայն Թուրքիան, ապա՝ Ադրբեջանը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրման պահից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու կանանց և մեկ երեխայի մուտքը: Արձանագրված բոլոր դեպքերում քաղաքացիները թեև ունեցել են ՀՀ հաշվառում, այնուամենայնիվ, մշտապես բնակվել են Արցախի Հանրապետությունում, ընդ որում, նրանց ընտանիքները ևս բնակվում են Արցախում:
Հարցուպատասխանի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը Ֆրանսուա Քսավիե Բելավին խստորեն քննադատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար ճգնաժամի:
«Եթե Ալիևն ասում է, որ միջազգային իրավունքը չի աշխատում, ապա դրանով իսկ ընդունում է, որ ինչ պայմանագիր կամ թուղթ էլ ստորագրվի, նրանք դա կարող են ցանկացած պահի խախտել, ինչպես եղավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դեպքում»։
Սիրիական կողմը առայժմ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
Նախագահն ավելի վաղ արդեն հայտնել էր, որ ադենովիրուս է տարել։ Սա բավականին տարածված հիվանդություն է:
Այսօր ԱԺ ամբիոնից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հիշեցրեց՝ մեկը կար, որ մոտ 5 տարի առաջ Հանրապետության հրապարակից խոստանում էր՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կարծիք է հարցնելու հենց նույն հրապարակից։
«Ոչ պակաս գարշելի ու ստորաքարշ են նրանք, ովքեր իրար հրելով՝ իրենց նետում են այդ դիրքորոշումը պաշտպանելու համար։ Արցախի հարցով վերջին կուլիսային որոշումը, որը հետևանք էր Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցով հնչեցրած դիրքորոշման, Հայաստանի ու Արցախի իշխանությունների կուլիսային պայմանավորվածության, Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղություններով շարժերն են, որոնք իրականացվում են ադրբեջանական անցագրային ռեժիմով»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատճառների մասին և հայտնել, թե որ դեպքում Մինսկը միջուկային զենք կօգտագործի:
«Սադովոդում» այրվել են երեք առևտրի տաղավարներ:
Չինաստանն արդեն որոշակի ժամանակ օգտագործում է Ֆլորիդայից դեպի հարավ ընկած Կուբան՝ Միացյալ Նահանգների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար՝ դրանով իսկ հաստատելով ԶԼՄ- ների համապատասխան տեղեկատվությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր հեղեղումների հետևանքով 9 զոհի մասին:
«Եթե այլ ժամանակ լիներ, հավանաբար կրակոցների ձայները կլսեինք, սակայն այս պահին գյուղում լսվում է միայն ամպերի գոռգոռոցը»,- եզրափակեց Սևակ Խաչատրյանը։
Հանդիպումներին հաջորդել է նախագահների ճեպազրույցը, որի ժամանակ կողմերը հանդես են գալիս հայտարարություններով:
Ըստ քննիչների՝ թունավորվածները խմել են Սամարայի մարզում արտադրված «Միստր Սիդր» թեթև ալկոհոլային ըմպելիքը
Իրանի նախագահը քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ հունիսի 12-ի առավոտյան Վենեսուելա է ուղևորվել իր հնգօրյա լատինամերիկյան շրջագայության շրջանակներում։
Հրդեհի պատճառների մասին չի դեռևս հաղորդվում։
«Մեղք եմ համարում Իշխան Սաղաթելյանի մասով մեկնաբանություն անել, նման քաղաքական գործիչ, կարծում եմ՝ քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի։ Իր գործընկերներն իրեն առաջ են բրթում՝ հնարավորինս մինչև վերջ իրեն սպառելու համար։ Իմ ունեցած տեղեկություններով՝ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը չի ուզում որևէ ձևով իրենց հետ շփվել, ինչ ուզում են՝ թող անեն»։
«Ռոսպոտրեբնադզորի» Իրկուտսկի մարզի վարչությունում նշել են, որ Լենայի հոսանքից ցած գտնվող բնակավայրերը խմելու ջրով ապահովված են հորերից։
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանն իր՝ Թուրքիա այցով արդյոք կարողացա՞վ հարթել Երևանում վերջերս բացված «Նեմեսիսի» հուշարձանի հետ կապված՝ Թուրքիայում առաջ եկած դժգոհությունները։
Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններից հետո առաջին պաշտոնական այցով հունիսի 12-ին մեկնել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:
«Որքանով ես հասկանում եմ, Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգվեց՝ կապված Էրդողանի Բաքու այցի հետ։ Տեսնում եք, որ ժամանել է Բաքու և այս օրերին պետք է լիներ, կարծում եմ՝ պատճառը դա է»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Վաշինգտոնում նախատեսված հայկական կողմի հետ հանդիպումը Բաքվի առաջարկով հետաձգելու մասին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վաշինգտոնում հունիսի 12-ին նախատեսված հանդիպումը՝ Ադրբեջանի խնդրանքով հետաձգելուն, ենթադրություն հայտնելով, որ պատճառը կարող էր լինել երեկ Բաքու կատարած Թուրքիայի նախագահի այցը, քանի որ արտգործնախարարն այս օրերին չէր կարող բացակայել երկրից։
Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության՝ միջադեպի պատճառները հետաքննվում են:
Կիևում, ըստ հաղորդումների, հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է հետ մղել օդային հարձակումները: