
Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Փարիզ, որտեղ կմասնակցի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը։
Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իր աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ սա Թրամփի առաջին արտասահմանյան այցն է ընտրվելուց հետո։
Մինչ տաճարի բացման արարողությունը ԱՄՆ նորընտիր նախագահին Ելիսեյան պալատում կընդունի Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը։
Աստվածամոր տաճարի բացման արարողությանը կմասնակցեն մոտ 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ՝ ավելի քան հինգ տարի անց այն բանից հետո, երբ զանգվածային հրդեհը ոչնչացրեցլ է տաճարի տանիքը և ինտերիերի մի մասը: